01 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Շախմատի ութամյա «ֆենոմենը» նվաճել է կանանց առաջին մրցանակը կայծակնային կարգի Եվրոպայի առաջնությունում. /Տեսանյութ/

Հնդկական ծագմամբ ութամյա բրիտանացի աշակերտուհի «ֆենոմենը» նվաճեց կանանց առաջին մրցանակը կայծակնային կարգում այս տարվա Խորվաթիայի Զագրեբ քաղաքում անցկացված արագ և կայծակնային շախմատի Եվրոպայի առաջնությունում:

«Սուպերտաղանդավոր», ինչպես նրան բնութագրում էր մրցույթը, Բոդհանա Սիվանանդանը վաստակեց 8,5/13 միավոր 13 ռաունդանոց կայծակնային մրցույթում, որին մասնակցեցին 555 խաղացողներ, այդ թվում՝ 48 գրոսմայստերներ և 50 միջազգային վարպետներ, ըստ Chess.com-ի։շշ

Սիվանանդանը հաղթեց մեկ միջազգային վարպետի և մեկ ՖԻԴԵ-ի վարպետի (FM), հաղորդում է Chess.com-ը՝ նշելով, որ նա 8,5 միավորով զբաղեցրել է 73-րդ հորիզոնականը և վաստակել 2316 միավորանոց վարկանիշ՝ առաջ անցնելով մի քանի գրոսմայստերներից և վարպետներից:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ