08 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

Անկարայի ֆուտբոլային ակումբի նախագահը ջարդել է մրցավարի քիթը /Տեսանյութ/

Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Շըրնաք նահանգում ֆուտբոլային խաղի ժամանակ կոտրել են մրցավարի քիթը, հաղորդում է ermenihaber.am-ը: Միջադեպը տեղի է ունեցել սիրողական լիգայի առաջին խմբի «Քումչաթըսպոր-ՋիզրեԴիջլեսպոր» խաղից հետո։ Թուրքական ակումբի ղկավարությունը խիստ դժգոհ է եղել խաղի մրցավարությունից։

Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական խորհուրդը ուսումնասիրում է դեպքի մանրամասները։

Նշվում է, որ վերջին շրջանում սա 2-րդ նմանատիպ դեպքն է։ Նախորդ միջադեպը տեղի էր ունեցել մայրաքաղաք Անկարայում։ Թուրքիայի Սուպերլիգայի մրցաշարի շրջանակներում թուրքական «Անքարագյուջուն» ընդունել էր «Ռիզեսփորին»։

Հանդիպման ավարտին՝ 97-րդ րոպեին, «Ռիզեսփորը» գոլ է խփել և հավասարեցրել հաշիվը։ Հանդիպումն ավարտվել է 1։1 հաշվով։ Եզրափակիչ սուլիչից անմիջապես հետո Անկարայի ֆուտբոլային ակումբի նախագահ Ֆարուք Քոչան դաշտ է մտել և հարվածել մրցավար Հալիլ Ումուտ Մելերի դեմքին։ Ակումբի նախագահի հետ դաշտ մտած ևս երկու հոգի, ինչպես նաև երկրպագուներ սկսել են ոտքերով հարվածել գետնին ընկած մրցավարին։

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ