22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Caviar-ը Richard Mille-ի ժամացույցների դիզայնով iPhone-ներ է ստեղծել մինչև $22,000. /Տեսանյութ/

Ռուսական Caviar ընկերությունը, որն ստեղծում է շքեղ և հատուկ սմարթֆոններ և այլ էլեկտրոնիկա, հայտարարել է, որ թարմացրել է iPhone 15 Pro Pair of Kings հավաքածուն։

Ընկերությունը ներկայացրել է սմարթֆոնի երեք յուրահատուկ տարբերակ, որոնք ստեղծելիս մշակողները ոգեշնչվել են շվեյցարական հայտնի ժամացույցների Richard Mille ապրանքանիշի էսթետիկայով։

Caviar-ի հիմնադիր Սերգեյ Կիտովը որոշել է, որ Richard Mille ժամացույցների սեփականատերերը պետք է արժանապատիվ սմարթֆոններ ստանան»:

Ժամացույցները հայտնի դարձան իրենց անսովոր դիզայնի շնորհիվ՝ առանց սովորական թվաչափի և բարդ մեխանիզմների, որոնց դիզայնը Caviar-ի մասնագետները փորձել են տեղափոխել սմարթֆոնների վրա։

Ֆլագման մոդելը դարձել է iPhone 15 Pro Max Rebel-ը, որի կորպուսի վրա կա կմախքաձև ձեռքի հարթաքանդակ՝ պատրաստված 18 կարատանոց ոսկու ամուր ձուլակտորից։

Ոսկե ափը ծածկում է ժամացույցի մեխանիզմը՝ այդպիսով ձևավորելով Devil’s Horns (Սատանայի եղջյուրներ) ժեստը։

Caviar-ը մտադիր է ստեղծել այս մոդելի միայն 20 iPhone՝ ժամացույցի յուրաքանչյուր տիրոջ համար մեկ հատ:

Մյուս նորույթը իրը Champion մոդելն է, որն ստեղծվել է Ռաֆայել Նադալի հետ համագործակցությամբ ստեղծված RM 35-01 ժամացույցի դիզայնի օրինակով։

Երրորդ նոր արտադրանքը կոչվում է Mastermind, դրա հեղինակները ոգեշնչվել են վարդագույն ոսկուց պատյանով RM 30-01 ժամացույցի դիզայնով։

Caviar-ն օգտագործել է գրեթե նույն նյութերը, դիզայներները iPhone 15-ը զարդարել են վարդագույն ոսկով, թեթև տիտանի շերտով և ածխածնի համաձուլվածքից։

Caviar-ի արտադրության այս iPhone 15 Pro-ն կարելի է ձեռք բերել մոտ 6200 դոլարով, իսկ ամենաթանկ մոդելը կարժենա 22,000 դոլարով:

Մանրամասները՝ կից տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ