22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Արհեստական բանականությամբ խաղալիքները անվերջ կխոսեն Ձեր երեխաների հետ

Երգչուհի և պրոդյուսեր, ինչպես նաև Իլոն Մասկի նախկին կին Գրայմսը (Քլեր Բաուչեր), ամերիկյան Curio ստարտափի հետ համատեղ ներկայացրել է աշխարհում առաջին ChatGPT-ով խաղալիքները, որոնք կարող են անվերջ խոսել երեխայի հետ։

Խաղալիքները մշակվել են OpenAI-ի աջակցությամբ։

Շարքը բաղկացած է երեք փափուկ խաղալիքներից՝ Gabbo-ն, Grem-ը и Grok-ը:

Վերջինս ստացել է նույն անունը, ինչ Իլոն Մասկի xAI չաթբոտը, որը ինտեգրված է X սոցիալական ցանցին։

Խաղալիքն արդեն կարելի է ձեռք բերել 99 դոլարով՝ նախապես պատվիրելով պաշտոնական կայքում։

«Վերջին մի քանի ամիսների ընթացքում ես աշխատել եմ Curio-ի զարմանալի թիմի հետ՝ ստեղծելու ինտերակտիվ խաղալիք, որը խոսում է երեխաների հետ առանց էկրանի:

Այսօր մենք գործարկում ենք Grok-ի բետա տարբերակը»,- գրել է Գրայմսը սոցցանցում։

Յուրաքանչյուր խաղալիք ունի իր բնավորությունը:

Երգչուհին ձայնագրել է իր ձայնն AI-ի համար, որն այնուհետև այդ ձայնագրությունների հիման վրա հնչյունավորել է բոլոր կերպարներին։

Ինչպես նշել է երգչուհին, խաղալիքները ի սկզբանե ստեղծվել են իր և Մասկի համատեղ երեխաների համար։

Խաղալիքներն ունեն ներկառուցված Wi-Fi և Bluetooth մոդուլներ, խոսափող, արագացուցիչ և բարձրախոս։

Նրանք միանում են սմարթֆոններին՝ հարմարեցնելով խաղալիքների վարքագիծը:

The Washington Post-ի փոխանցմամբ՝ գիտնականներն ու ներդրողները ասում են, որ դեռ վաղ է գնահատել արհեստական ինտելեկտով խաղալիքների հնարավոր ազդեցությունը երեխաների վրա, սակայն, ըստ կանխատեսումների, առաջիկա տարիներին նման խաղալիքների բում է սպասվում։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ