18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Նորագույն խելացի ժամացույցների վաճառքը կդադարեցվի. /Տեսանյութ/

Apple-ն այս շաբաթ կդադարեցնի իր վերջին խելացի ժամացույցների՝ Watch Series 9-ի և Ultra 2-ի վաճառքը ԱՄՆ-ում:

Դա պայմանավորված է արյան թթվածնով հագեցվածության (SpO2) սենսորի շուրջ արտոնագրային վեճով բժշկական սարքեր արտադրող Masimo-ի հետ:

Apple-ը հայտարարել է, որ դեկտեմբերի 21-ից հաճախորդները չեն կարողանա պատվիրել Apple Watch Series 9 կամ Watch Ultra 2:

Այս մոդելները Apple-ի մանրածախ խանութներում ստանալու վերջին օրը կլինի դեկտեմբերի 24-ը:

Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ այս որոշումն ընդունվել է՝ կանխարգելելու համար ԱՄՆ Միջազգային Առևտրի Հանձնաժողովի (ITC) կողմից բժշկական սարքեր արտադրող Masimo-ի հետ արտոնագրային վեճի արդյունքում ներմուծման արգելքը:

Վեճի պատճառը սարքերում SpO2 սենսորի օգտագործումն էր։

Արգելքը վերաբերում է միայն առաջատար Series 9 և Ultra 2 մոդելներին:

Քանի որ Apple Watch SE-ն չունի SpO2 սենսոր, այն շարունակում է մնալ վաճառքում:

Արյան թթվածնի սենսորով Apple Watch-ի նախկին մոդելները նույնպես չեն տուժի:

ITC-ի արգելքը ազդում է Series 9-ի և Ultra 2-ի վաճառքի վրա միայն ԱՄՆ-ում, ժամացույցը դեռ հասանելի կլինի արտասահմանում վաճառքի համար:

Մանրամասները՝ կից տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ