14 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Փիղը սննդի որոնումներում ջարդել է մեքենայի պատուհանը. ուղևորները սարսափահար են եղել /Տեսանյութ/

Շրի Լանկայում իր արձակուրդը վայելող ընտանիքը մեքենայով Յալայի ազգային արգելոցում զբոսնել է, երբ հանկարծ անսպասելիորեն նրանց առաջ փիղ է դուրս եկել:

Իր ժանիքով ջարդելով մեքենայի պատուհանը՝ փիղը կնճիթը ներս է մտցրել և ուտելիք փնտրել:

Արևմտյան Ավստրալիայից եկած Քասունը BBC-ին հայտնել է, որ փիղը սկսել է հոտոտել ողջ մեքենան, և անհանգստացած վարորդը կարգադրել է արագ ինչ-որ բան տալ:

Քասունը որդու սենդվիչն է տվել փղին, որից հետո տապակած կարտոֆիլը դուրս է նետել պատուհանից և արագորեն հեռացել են այդտեղից:

Բարեբախտաբար, տուժածներ չկան:

Մանրամասները՝ կից տեսանյութոում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ