Tesla-ն մարդանման նոր ռոբոտ է ներկայացրել /Տեսանյութ/
Tesla-ն ներկայացրել է Optimus Gen 2-ը՝ իր մարդանման ռոբոտների շարքի հաջորդ սերնդի ներկայացուցիչը, որը կկարողանա մարդկանց օգնելու համար տարբեր առաջադրանքներ կատարել:
Նշենք, որ Optimus-ը համապարփակ վերապատրաստում է անցել նեյրոցանցերի միջոցով և կարող է կատարել նոր առաջադրանքներ, ինչպիսիք են առարկաների ինքնավար տեսակավորումը:
Ռոբոտի նոր տարբերակն այժմ համալրված է Tesla-ի մշակած տվիչներով և սենսորներով։
Ընկերությունը պնդում է, որ նոր տարբերակն այժմ կարող է 30%-ով ավելի արագ քայլել և 10 կգ-ով պակասել է ռոբոտի քաշը, ինչը
նաև բարելավել է դրա հավասարակշռությունը:
Տեսանյութում երևում է, թե ինչպես է Optimus Gen 2-ը կքանստում՝ պահպանելով հավասարակշությունը և ինչպես է զգուշորեն ձուն տեղափոխում և դնում այլ տարայի մեջ։
Մարդանման ռոբոտի ամենաբարդ մասերից մեկը ձեռքերն են, քանի որ դրանք պետք է բավականաչափ ամուր լինեն ծանր բեռներ կրելու,
սակայն միաժամանակ բավականաչափ ճշգրիտ՝ փխրուն առարկաների հետ շփվելու համար։
Ընկերությունը հայտնել է, որ նախատեսում է շուտով սկսել ռոբոտն օգտագործել սեփական արտադրական գործընթացներում: