«Ուկրաինան չի հանձնվել եւ չի հանձնվի». Զելենսկին ելույթ է ունեցել Վաշինգտոնում /Տեսանյութ/
Վլադիմիր Զելենսկին երկօրյա այցով ժամանելով Վաշինգտոն՝ հանդիպել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի հետ և ելույթ ունեցել Ազգային պաշտպանության համալսարանում (ԱԺՄ) ԱՄՆ զինվորական վերնախավի առջեւ:
«Ամերիկայի ձայնը»-ի փոխանցմամբ՝ ողջույնի խոսքում Պենտագոնի ղեկավարը նշել է, որ ԱՄՆ-ն ավելի քան 44 միլիարդ դոլար է տրամադրել Ուկրաինային անվտանգության ոլորտում և «նախագահ Զելենսկու և նրա թիմի հետ միասին» հավաքել է 50 դաշնակիցներից և գործընկերներից բաղկացած պատմական կոալիցիա, որը տրամադրել է ավելի քան 37 միլիարդ դոլար՝ Ուկրաինային անվտանգության աջակցության համար:
Իր հերթին Վլադիմիր Զելենսկին ընդգծել է, որ ԱՄՆ-ն կարող է հույս դնել Ուկրաինայի վրա՝ որպես գործընկեր ռուսական ագրեսիայի դեմ պայքարում։
«Ուկրաինան չի հանձնվել և չի հանձնվելու, մենք գիտենք, թե ինչ անել»,- ասել է Ուկրաինայի նախագահը։
«Պուտինին պետք է հաղթել. Հիմա ձեր դեմ նրա զենքերը քարոզչություն եւ ապատեղեկատվությունն են, բայց եթե հնարավորություն տրվի, նա ավելի հեռուն կգնա»։
Այսօր Զելենսկին հանդիպումներ կունենա Կապիտոլիումի բլուրում և Սպիտակ տանը կհանդիպի նախագահ Բայդենի հետ։