23 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

Ծնկաչոք պաղեստինցիներին մերկացրել են /Տեսանյութ/

Daily Mail-ի փոխանցմամբ՝ իսրայելցի զինծառայողները տասնյակ պաղեստինցիների մերկացրել են ու քայլեցրել Գազայի հրապարակով:

Տասնյակ պաղեստինցիներ Գազայի հատվածի հյուսիսում իսրայելցի զինծառայողների կողմից բռնվելուց հետո մերկացվել են, կապկպվել ու ծնկի բերվել:

Կադրերում երևում է, որ Իսրայելի պաշտպանության ուժերը տասնյակ տղամարդկանց տեղավորում են մեքենաների բեռնախցիկներում:

Ենթադրաբար, պաղեստինցիներին շրջապատել են Ջաբալիայի փախստականների ճամբարում:

Նշվում է, որ տղամարդկանց մերկացրել են, որպեսզի զենքի առկայության դեպքում, հայտնաբերեն այն:

Բացի այդ, նրանց քայլացրել են Գազայի հրապարակով:

Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին հավելել է, որ իսրայելական զորքերը Գազայում ձերբակալել և հարցաքննել են հարյուրավոր մարդկանց, որոնք կասկածվում են զինյալների հետ կապերի համար:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ