Պուտինը 5-րդ անգամ կառաջադրվի նախագահական ընտրություններում
Պուտինը կառաջադրվի 2024-ի ընտրություններում:
Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է, որ պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել նախագահական նոր ժամկետի համար:
ՌԻԱ «Նովոստի»-ի փոխանցմամբ՝ նա այս մասին ասել է Կրեմլում հատուկ ռազմական գործողության մասնակիցներից հետ հանդիպման ժամանակ:
Այս մասին պատմել է ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության հերոս Արտյոմ Ժոգան, որի խոսքով՝ ռուսաստանցի մարտիկները արարողության ժամանակ Պուտինին խնդրել են առաջադրվել:
«Ռազմաճակատում բոլորը անհանգստանում էին և մտածում, թե Պուտինը կառաջադրվի՞: Մենք շատ ուրախ ենք, որ նախագահը լսեց առաջադրման մեր խնդրանքը, ողջ Ռուսաստանը նրան աջակցում է», – ասել է Ժոգան:
Հերոսն ընդգծել է , որ իրենց նախագահը որոշումներն ընդունում է առանց վարանելու, նա միշտ վստահ է իր բառերում, որոշումներում և գործողություններում:
Նախագահական ընտրությունները նախատեսված են 2024թ. մարտի 17-ին:
Նշենք, որ ընտրությունները 3 օր կտևեն: