2023 թվականը ճանաչվել է պատմության մեջ ամենաշոգ տարին /Տեսանյութ/
2023 թվականը կլինի պատմության մեջ ամենաշոգ տարին՝ հայտարարել է Եվրոպական միության կլիմայի փոփոխության «Copernicus» ծառայությունը՝ տվյալների վերլուծությունից հետո, որոնք ցույց են տվել, որ աշխարհն ապրել է իր ռեկորդային ամենատաք նոյեմբերը:
Նշվում է, որ անցած ամիս եղանակը մոտ 1,75 աստիճանով ավելի տաք է եղել։
«Copernicus»-ի փոխտնօրեն Սամանթա Բերջեսը նշում է՝ «2023 թվականին եղել է վեց ռեկորդային ամիս և երկու ռեկորդային սեզոն»:
Շարունակական տաքացումը նշանակում է, որ եղանակային էքստրեմալ իրադարձությունները, որոնք արդեն իսկ վատթարացել են, կդառնան էլ ավելի հաճախակի և ինտենսիվ ՝ սրելով երաշտների, ջրհեղեղների, փոթորիկների և անտառային հրդեհների հետևանքով առաջացած վնասներն ու մարդկային կորուստները:
Մանրամասները՝ կից տեսանյութում: