23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ի՞նչ է երջանկությունը

Երջանկությունը մարդու հոգու խաղաղ, երանական հանգիստ վիճակն է:

Երջանկությունն Աստծո ներկայությունն է մարդու մեջ, առանց որի մարդը չի կարող երջանիկ լինել:

Ոմանք կարծում են, որ երջանկությունը կապված է բարեկեցության, վայելքների, երաժշտության, արվեստի բնագավառում ինչ-ինչ հոգեկան պահանջմունքներ բավարարելու հետ:

Մինչդեռ մարդկության պատմության փորձը ցույց է տալիս, որ այդպես չէ, այլապես աշխարհի ամենաերջանիկ մարդիկ պետք է լինեին հարուստները, արվեստագետները, հանրաճանաչ, հռչակավոր մարդիկ:

Այդ ամենը անցողիկ, խաբուսիկ բաներ են և կարող են միայն երջանկության պատրանք ստեղծել:

Երջանիկ մարդն ապրում է Քրիստոսով, Քրիստոսի մեջ:

Երբ մարդու կյանքից բացակայում է Աստված, երջանիկ լինել չի կարող: Այստեղ խիստ պատշաճ են Սողոմոն Իմաստունի խոսքերը. «Ունայնություն ունայնությանց» (Ժող. 1.2):

Երջանիկ լինել, Քրիստոսով ապրել, չի նշանակում ապահով, բարեկեցիկ կյանք վարել:

Աստվածաշնչյան սրբերի կյանքից հայտնի է, որ ամենաերջանիկ մարդը Սուրբ Կույս Մարիամ Աստվածածինն էր:

Սուրբ Գիրքը վկայում է այդ. «Օրհնյալ ես Դու կանանց մեջ, և օրհնյալ է Քո որովայնի պտուղը…» (Ղուկ. 1.42):

Սակայն, Նա հանգիստ, բարեկեցիկ կյանք չունեցավ:

Անընդհատ վտանգների, հալածանքների, փորձությունների մեջ էր, սակայն երջանիկ մարդ էր, որովհետև Քրիստոսին կրեց Իր որովայնում, սնեց, մեծացրեց, այսինքն` մարմնով կրեց Քրիստոսին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ