Ամենազդեցիկից մինչև տարվա գլխավոր երազող. աշխարհը փոխում է վերաբերմունքը Զելենսկու հանդեպ
2022թ. դեկտեմբերին Politico պարբերականի անվանակարգերում Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկին դարձել էր Եվրոպայի ամենաազդեցիկ անձնավորությունը:
Սակայն ընդամենը 1 տարի չանցած վերջինս նույն պարբերականում դիրքավորվել է այլ կարգում՝ միջոցառման ժամանակ նա ճանաչվել է տարվա գլխավոր երազողը:
Թերևս տեղին կլիներ հիշել մեծն զորավարի խոսքերը՝ հանճարից մինչև ծիծաղելին մի քայլ է:
Թեպետև անվանակարգի տվյալ շարքում իրենց խոսքի հսկայական ազդեցությամբ և ուժով պայմանավորված հիշատակվում են Նելսոն Մանդելան և Մարտին Լյութեր Քինգը, այնուամենայնիվ, դժվար է ասել՝ արդյոք շարքային ուկրաինացիների համար, ովքեր արդեն ուժասպառ են եղել 2 տարի շարունակ ձգձգվող ռուսական դաժան մսաղացի դեմ պայքար մղելուց կամ միջին վիճակագրական եվրոպացիների համար, ովքեր իրենց միջոցները Ռուսաստանի դեմ պատերազմի համար զոհելուց հետո արդեն զգում են կյանքի որակի և մակարդակի անկումը, այդքան կարևոր է այս ամենը:
Անշուշտ, 2024թ. նախատեսվում է ծանր լինել դերասանի համար, ով հեռուստաշոուներից հետո զբաղեցրեց նախագահի աթոռը, իսկ աշխարհն էլ շատ զբաղված է նոր հակամարտությամբ: