24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

24 գերի ազատ է արձակվել: Բաքվի բանտերում 100-ավոր հայ գերիների մասին «0» արձագանք

Շաբաթներ տևած բանակցություններից հետո այսօր առավոտից ուժի մեջ մտած զինադադարի արդյունքում Համասը ազատություն է շնորհել գերեվարվածների առաջին խմբին, որոնց մեջ կային Իսրայելի 13 քաղաքացիներ և 10 թաիլանդցիներ։
Քառօրյա զինադադարի արդյունքում Համասը ազատ կարձակի 50 գերիների Իսրայելում բանտարկված 150 պաղեստինցիների դիմաց։ Հիշեցնենք, զինյալները հոկտեմբերյան անսպասելի հարձակման ժամանակ գերեվարել էին 237 հոգու։ Այս մասին հաղորդում են միջազգային ԶԼՄ-ները:

Մինչդեռ Բաքվի բանտերում պահվող հարյուրավոր հայ գերիների ազատ արձակման մասին որեւէ ակնարկ, քննարկում կամ բանակցություն անգամ չկա: Փոխարենը հանրությունը ժամանակ առ ժամանակ ԿԽՄԿ-ից կցկտուր եւ անորոշ հաղորդագրություններ է ստանում վերջիններիս հետ հանդիպման, պահման պայմանների մասին: Հիշեցնենք, նախընտրական շրջանում Փաշինյանն ասել էր, թե գերիները կներեն իշխանություններին մեկ-երկու ամիս ուշացումով վերադարձը, բայց Հայաստանի շահերից անհամաչափ զիջումները չեն ների:Այս հայտարարությունից անցել է երկուսուկես տարի: Այս ընթացքում Հայաստանն ունի նոր գերիներ, այդ թվում՝ Արցախի նախկին նախագահներն ու բարձրաստիճան այրեր: Արցախն օկուպացված է, արցախահայությունը՝ բռնի տեղահանված:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ