Բանը հասավ նրան, որ արդեն անհնար է լռել. նախկին զուգընկերը կիսվել է Իրինա Այվազյանի գրառումով
Իրինա Այվազյանն ինստագրամյան իր էջի «Սթորի» բաժնում անդրադարձել է դերասան Ռաֆֆ Հարությունյանի հարցազրույցին, որից հետո սոցցանցերում ատելության ալիք է բարձրացել:
«Երկար լռեցի, բայց կարծում եմ՝ բանը հասավ նրան, որ արդեն անհնար է լռել: Տանել չեմ կարողանում ատելությունն ու ամեն տեսակի ատելության խոսքը: Անկախ իմ կամքից եդ մարդկանց մեջ ուրիշ անձի հանդեպ ատելություն սերմանեցի: Հավանաբար, և՛ իմ անզգուշության, և՛ տվյալ մարդու: Ես ինչքան փորձել եմ զգույշ խոսել իմ հարցազրույցի ընթացքում, ինձ նույնչափ սխալ է հասկացել իմ լսարանը: Պարզապես խնդրում եմ, որ դադարեցնեք ատելության խոսքը, ինձ դա դուր չի գալիս: Մեզնից ոչ-ոք անսխալական չէ, երբ սայթաքում ենք պետք չէ վրա հասնել: Պաշտոնապես հայտարարում եմ, որ ես արդեն պարզած իմ հարաբերությունները, խնդիրը, ստացած իմ պատասխաններն ու առանց թշնամանքի, հարցազրույցիս ընթացքում խոսել եմ, ոչ թե անձի, այլ իրավիճակի մասին: Շարունակեք սիրել ձեր սիրելի արտիստին, կամ հիասթափվել նրանից իր աշխատանքի, այլ ոչ թե չստացված անձնականի պատճառով»,- գրել է Իրինա Այվազյանը:
Ի դեպ, Ռաֆֆ Հարությունյանը կիսվել է այս գրառմամբ իր ինստագրամյան էջի «Սթորի» բաժնում: