26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Երևակայության և իրականության արանքում. Ալիևի “Օկեանիան”

«Պատերազմը խաղաղություն է, ազատությունը ստրկություն է, անքաղաքավարությունը ուժ է»

Նրանք, ովքեր ընթերցել են Ջորջ Օրուելի «1984»-ը հեշտությամբ կճանաչեն այս կարգախոսները, կամ ավելի ճիշտ` հակա-կարգախոսները։ Այս գրքում հեղինակը նկարագրում է դեսպոտական համակարգի տակ ճնշված հասարակությունը, որը կառավարվում է պետական քարոզչության, պատմությունը և իրականությունը կեղծելու, ինչպես նաև մշտական պատերազմական իրավիճակի և վախի մթնոլորտի միջոցով, գրում է Interpress.am-ը`  Foreign Policy Journal-ին հղումով։

1949-ին հրապարակված այս գրքի համար Օրուելը ամենայն հավանականությամբ ներշչնվել էր նացիստական Գերմանիայի և Խորհրդային Միության ամբողջատիրական համակարգերի օրինակներով։

Օրուելի «1984»-ում նկարագրված «Օկեանիա» երևակայական պետությունը իրականություն է դարձել մեր օրերում։ «Օրուելիան» Ադրբեջանը հաստատապես անցել է միջազգային իրավունքի և մարդու հիմնարար իրավունքների բոլոր սահմանները։ Դեսպոտական ուժի վրա հիմնված ավտորիտար ռեժիմը, պատմության նորովի խմբագրումը և իրականության աղավաղումը, մարդու հիմնարար իրավունքների խախտումները, այլատյացությունը և անհանդուրժողականությունը այսօր գոյություն ունեն այդ՝ բոլորովին ոչ երևակայական պետության մեջ։

Ադրբեջանը մեր օրերի ամենացայտուն օրինակներից է, թե ինչպես են պետությունները շարժվում «Օկեանիայի» սկզբունքներով։ Նավթային պաշարներով հարուստ Ադրբեջանը իր կվազի-ինքնակալ Իլհամ Ալիևի ղեկավարությամբ հայտնի է, որպես աշխարհի ամենակոռումպացված ռեժիմ, և մարդու իրավունքների հետ կապված նրա վարկանիշն էլ նույնքան վատն է։ Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները Ադրբեջանը բնութագրում են, իբրև մի պետություն, որտեղ «չկա հանդուրժողականություն այլակարծության մասին, քաղաքացիական ազատությունները և քաղաքական իրավունքները բոլորովին անտեսված են»:

Ալիևի ռեժիմը հատկապես դաժան է վարվում այն մարդկանց հետ, ովքեր ներգրավված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ժողովրդական դիվանագիտության միջազգային ծրագրերում։ «Օկեանիայի» լավագույն ավանդույթների համաձայն, Ադրբեջանի պաշտոնական հռետորաբանությունը լի է իրականությունը խեղաթյուրող հայտարարություններով։ «Բոլոր հիմնարար ազատությունները պաշտպանված են Ադրբեջանում. հավաքների ազատությունը, խոսքի և մամուլի ազատությունը»,-ասում է Ալիևը։

Միևնույն ժամանակ, այդ նույն ազատության առաջամարտիկը բռնի ուժով փակում է ամերիկյան հասարակական կազմակերպությունները, ներառյալ IREX-ը և Ժողովրդավարության զարգացման ազգային հիմնադրամը, ստիպելով նրանց դադարեցնել իրենց գործունեությունը Ադրբեջանում, իսկ մարդու իրավունքների պաշտպանները և ակտիվիստները ուղղակի բանտարկվում են։

Ալիևի ռեժիմը հատկապես դաժան է վարվել այն մարդկանց հետ, ովքեր ներգրավված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ժողովրդական դիվանագիտության միջազգային ծրագրերում, ինչպես նաև «Ազատություն» ռադիոկայանի, որի վրա հարձակումը տեղի է ունեցել դրանից մի քանի օր առաջ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հնչեցրած մտահոգությունից հետո՝ կապված Ադրբեջանում ընթացող հետապնդումների հետ: Իրոք որ՝ «ազատությունը ստրկություն է » կարգախոսը խիստ տեղին է այս դեպքում:

«Օրուելիան» պետության մեկ այլ կարգախոս՝ «պատերազմը խաղաղություն է», լիովին համապատասխանում է Ադրբեջանի պահվածքին կապված Ղարաբաղյան հակամարտության հետ:

Ոգևորված լինելով նավթային եկամուտներից՝ Ալիևը պատերազմի մշտական սպառնալիքի տակ է պահում իր երկիրը և հարևան պետություններին, որպեսզի ծածկի իր սեփական թերությունները և ավելի ուժեղացնի իշխանության իր մենաշնորհը։ Շարունակական ագրեսիվ հայտարարությունները և 1994 թվականին Հայաստանի, Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի կնքած զինադադարի մշտական խախտումները ռազմաճակատի ամբողջ երկայնքով միտված են աջակցելու Ալիևի վարած քաղաքականությանը: Նույն տրամաբանությամբ Ադրբեջանը մերժում է դուրս բերել դիպուկահարներին շփման գծից և իրականացնել այլ՝ լարվածությունը թուլացնող միջոցառումներ, որոնք բազմիցս առաջարկվել են միջազգային հանրության կողմից:

Ալիևի ռեժիմը ջանք չի խնայում արմատավորելու հայատյացությունը: Երկիրը շարունակում է ռազմականացվել, կեղծել սեփական և տարածաշրջանի պատմությունը և աղավաղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության բնույթը՝ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը ներկայացնելով որպես Հայաստանի տարածքային նկրտումներ Ադրբեջանի դեմ:

Պետության վերահսկողության տակ գտնվող մամուլը աջակցում է հասարակության շրջանում հակահայկական տրամադրություն ստեղծելուն՝ այն հասցնելով վտանգավոր մակարդակի: Ադրբեջանում բռնակարգը ցուցադրում է հայատյացության և հայերի նկատմամբ անհանդուրժողականության բարձր աստիճան, որի դրսևորումներից էին, օրինակ, Ակրամ Այլիսլիի գրքերի այրումը, ում «Քարե երազներ» ստեղծագործությունը անդրադառնում է հայերի նկատմամբ իրականացրած արյունալի ջարդերին,  Սաֆարովի ազատ արձակմանը ու հերոսացմանը, ով 2004-ին Հունգարիայում կացնահարեց քնած հայ սպային և անօրինական կերպով ազատ արձակվեց իր հանձնումից հետո, ինչպես նաև Ալիևի ատելություն տարածող թվիթերյան գրառումները և  հայտարարությունները, որտեղ հայտարարվում է, որ բոլոր հայերը Ադրբեջանի թշնամիներն են:

Ոգևորված լինելով նավթային եկամուտներից, Ալիևը պատերազմի մշտական սպառնալիքի տակ է պահում իր երկիրը և հարևան պետություններին, որպեսզի ծածկի իր սեփական թերությունները և ավելի ուժեղացնի իշխանության իր մենաշնորհը։

«Օրուելիան» Ադրբեջանը հաստատապես անցել է միջազգային իրավունքի և մարդու հիմնարար իրավունքների բոլոր սահմանները։ Ալիևի ռեժիմը պետք է պատասխանատվության ենթարկվի այս ամենի համար։ Հակառակ դեպքում, աշխարհը կտեսնի նրա այս վատ վարքագծի շարունակությունը և ավելի մեծ հավանականությամբ տարածաշրջանը կներքաշվի ավելի մեծ անկայունության միջավայր։

Աղբյուր` Interpress.am

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ