“Forbes”-ը հրապարակել է Հոլիվուդի “ամենաթանկարժեք” գեղեցկուհիներին /ֆոտո/
“Forbes” ամսագիրը հերթական անգամ հրապարակել է ամենաբարձր վարձատրվող դերասանուհիների ցանկը:
Ցանկի առաջատարը մեծ աղմուկ բարձրացրած “Մթնշաղ” սագայի աստղ Քրիստեն Ստյուարտն է: 2011-ի մայիսից 2012-ի մայիսը նրա եկամուտը կազմել է 34,5 մլն դոլար: Կես միլիոնով զիջում է նրան Քեմերոն Դիասը, իսկ առաջատարների եռյակը եզրափակում է Սանդրա Բալլոկը` 25 մլն դոլար եկամուտով:
Նախորդ տարվա առաջատար Անջելինա Ջոլին այս տարի զբաղեցրել է 4-րդ տեղը: Այս տարի նա վաստակել է ընդամենը 20 մլն դոլար: Ջոլիի հետ առաջին տեղը կիսող Սառա-Ջեսիկա Փարքերի եկամուտը 30 մլն դոլարից նվազել է 15 մլն-ի: “Սեքսը մեծ քաղաքում” ֆիլմի աստղն այս տարի հայտնվել է 7-րդ հորիզոնականում:
63-ամյա Մերիլ Սթրիփին հաջողվել է իր եկամուտն ավելացնել 3 մլն-ով` հասցնելով այն 12 մլն-ի:
Ցանկում են հայտնվել նաեւ Շառլիզ Թերոնը` 18 մլն դոլար, Ջուլիա Ռոբերտսը` 16 մլն, Ջենիֆեր Էնիսթոնը` 11 մլն եկամուտով եւ այլոք: