24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Աղոթքը Աստծո կողմից յուրաքանչյուրիս շնորհված երկնային պարգև է

Աղոթքը Աստծո կողմից յուրաքանչյուրիս շնորհված երկնային պարգև է: Տերըգիտի՝ որքան շատ ունենք Իր առաջնորդության կարիքը: Ու մենք պետք է աղոթենք` ինչպես բարձրաձայն, այնպես էլ մեր մտքում, ինչպես աշխարհի առաջ, այնպես էլ գաղտնի:

Նշանակություն չունի մեր իրավիճակը` հարուստ ենք, թե աղքատ, խոնարհ ենք թե գոռոզ, սիրված ենք թե լքված, մենք կարող ենք դիմել Աստծուն և ակնկալել Նրա օգնությունը:

Երբ մենք աշխատում ենք մեր անձերի վրա և փորձում պահել մեր հոգիների մաքրությունը և հնազանդ լինել Տիրոջը, այդ ժամ մեր աղոթքը շատ ավելի արդյունավետ է լինում, քանզի խոնարհ, վստահող աղոթքը տանում է խաղաղություն:

Եթե երբևէ հեռացած զգաք ձեզ Աստծուց ու դա կարող է լինել բազմաթիվ պատճառներով, միևնույնն է, շարունակեք օգնություն խնդրել, Նա կառաջնորդի ձեզ անել այն, ինչը կվերականգնի ձեր վստահությունը: Աղոթեք նույնիսկ, երբ ցանկություն չունեք աղոթելու: Աստվածաշնչում ասվում է. «Ամենայն ժամ աղոթքներով ու աղաչանքներով, ամեն ժամանակ աղոթեցեք Հոգիով. և այդ բանի մեջ հսկեցեք հարատևությամ» (Եփես. 6. 18): Մարդը սխալական է ու երբեմն, ինչպես երեխան, այնպես էլ մենք կարող ենք սխալներ գործել, ու պետք է գիտակցենք, որ այդ պահին մենք ամենաշատը կարիք ունեք աղոթելու և Աստծո առաջ ամբողջ հոգով զղջալու:

Երախտագիտությունն աղոթքի կարևոր կողմն է: «Իմ անունով կոչված ժողովուրդս եթե խոնարհվեն ու աղոթք անեն, ու իմ երեսս փնտրեն և իր չար ճանապարհներից ետ դառնան, Ես էլ երկնքից պիտի լսեմ ու նրանց մեղքը ներեմ և նրանց երկիրը պիտի բժշկեմ» (Բ Մնաց. 7. 14):

Երբ մենք խորհում ենք աղոթքի անզուգական պարգևի մասին և անսահման օրհնությունների մասին, որոնք հորդում են դրանից, անկեղծ շնորհակալությամբ է լցվում մեր միտքն ու սիրտը ու Աստծո հետ ապրելու տենչը դառնում է այլևս անհրաժեշտություն:

qahana.am

 
 
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ