Ամանորը Հունաստանում
Հունաստանում մշտապես շատ հետաքրքիր կերպով են դիմավորում Ամանորը: Հույներն Ամանորին սկսում են պատրաստվել տոներից շատ առաջ: Նրանք դեկտեմբերի կեսից սկսում են զարդարել քաղաքը, խանութները, հրապարակները: Փողոցները լուսավորվում են, բազմաթիվ համերգներ ու ներկայացումներ են տեղի ունենում` ամանորյա թեմայով:
Զբոսաշրջիկները հաճախ ձգտում են այցելել Հունաստան` Ամանորն այնտեղ անցկացնելու համար:
Նրանք գնում են Աթենք, որտեղ ըստ ավանդույթի` Ամանորն անց են կացնում քաղաքի գլխավոր հրապարակում` Սինտագմեում: Գնում են Սալոնիկ, որն անվանում են Հունաստանի գիշերային մայրաքաղաք: Կարելի է Ամանորը դիմավորել նաեւ Հունաստանի սիրահարների կղզում` Սանտորինիում կամ Կրետե կղզում` գաղտնիքների կղզում, որը մարդկանց մագնիսի նման դեպի իրեն է քաշում: այստեղ դուք Ամանորին կարող եք արեւային լոգանքներ ընդունել:
Կաստորյեում Ամանորին շքեղ դիմակահանդես է տեղի ունենում, որը նույնպես գրավում է զբոսաշրջիկներին:
Հունաստանում Ամանորը նշելու դեպքում ամբողջ տարի մարդիկ լինում են հեքիաթի տպավորության տակ: