24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Երբ կանգնած ենք ընտրության առաջ

Մեզանից շատերը, կամ գուցե բոլորս էլ ունեցել ենք կյանքում իրավիճակներ, երբ մերժել ենք Աստծուն և Նրա նախանշած ճանապարհները: Տիրոջից նեղանալու ու նրանից հեռանալու պատճառները ամենքիս մոտ տարբեր են: Մեկը նեղանում է, որովհետև իր աղոթքներն են մնացել անպատասխան, մյուսի հույսերը չեն արդարացել, մեկ ուրիշը նեղացել է, որովհետև արդարություն է փնտրել ու իր համոզմամբ չի գտել: Այս շարքը կարելի է անվերջ թվել, քանզի մարդ արարածը միշտ ունի սպասելիքներ, որոնք Աստծո հետ է կապում ու դրանք չիրագործվելու դեպքում, միայն Տիրոջը մեղադրում:  Ու երբեմն, այս ապրումների ընդհանուր ֆոնին, մոռանում ենք, որ Աստված Երկիր եկավ մեզ փրկելու նպատակով, ու ինչպե՞ս կարող է Նա իր ստեղծած արարածին թողնել անպաշտպան. «Որովհետև Աստված այնպես սիրեց աշխարհը, որ միչև իսկ Իր միածին Որդուն տվեց, որպեսզի, ով նրան հավատում է չկորչի, այլ ընդունի հավիտենական կյանքն։ Որովհետև Աստված Իր Որդուն չուղարկեց աշխարհ, որ դատապարտի աշխարհը, այլ որ աշխարհը Նրանով փրկվի» (Հովհաննես 3:16-17): Ուստի, Նա այն միակն է, ում միջոցով մենք կարող ենք  դառնալ դեպի Աստված. «Ես եմ ճանապարհը և ճշմարտությունը և կյանքը. ոչ ոք չի գալիս Հոր մոտ, եթե ոչ Ինձնով»(Հովհաննես 14:6): 

Մեզանից ամենքը իր կյանքի որոշակի փուլում կանգնում է պարտադիր ընտրության առաջ, որից էլ կախված է մեր հետագա կողմնորոշումը՝ դեպի լույս կամ դեպի խավար: Ինչքան էլ ոմանց համար ցավալի հնչի, չկա միջին վիճակ, քանզի լույսն ու խավարը երբեք չեն խառնվում, ինչի շնորհիվ էլ ստվերները և մարմինները իրարից տարբեր են ու անբաժան, ինչպես մեր մեղքերն ու դրանց հետևանքները: 

Ի վերջո Աստված մարդուն ստեղծել է ընտրություն կատարելու իրավունքով, այսինքն՝ մենք ստիպված, կամ պարտադրված չենք Նրա հետ հարաբերություններ հաստատելու: Հավատացեք, ինչ ընտրություն էլ կատարենք, որքան էլ  Աստծուց դժգոհենք ու մեր չստացված քայլերի պատճառը Նրան համարենք, միևնույնն է, Աստված մեզ հետ է ցանկացած պահի ու ցանկացած իրավիճակում:   

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ