17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

“Աբյոմ” չկա. Նոր տարին՝ վերմիշելով

“Ո՞նց ես Նոր տարի անելու”,-հարցրեց տաքսու վարորդը, երբ աշխատանքից տուն էի գնում:

Բնականաբար, հոգնած էի եւ խոսելու այնքան էլ մեծ ցանկություն չունեի, ուստի կարճ կապեցի՝ լավ կլինի: Սակայն սրանով չավարտվեց մեր խոսակցությունը: 

“Էն օր մեր շոֆեր տղերքից մեկն ասաց, ինչ ունեմ՝ էն էլ կդնեմ սեղանին: Ասի հլա արի՝ մեծ-մեծ խոսելով չի: Ի՞նչ ունես, բացի վերմիշելից: Դա էլ ամեն օր ուտում ես, ուրեմն ճիշտ արտահայտվի՝ ասա նոր տարի չեմ անելու, էդպես ավելի լավ ա”,-պատմեց վարորդ-զրուցակիցս:

Վերջինիս խոսքով, տաքսիստների “աբյոմը” փոքրացել է:

“Չեն նստում, երեւի փողը պահում են նոր տարվան, բայց անցած տարի էս վախտերը վատ չէր, պասաժիր կար”,-դժգոհեց մեր զորւցակիցը` աշխատած փողն էլ սեփականատիրոջն են տալիս.

“Տոկոսով ենք քշում, պլանը տալիս ենք, բան չի մնում ձեռներս”: 

Իսկ Ամանորը՝ “հազար տարի իրեն պետք չի: Ես էրեխեքի մասին եմ մտածում, բա վերմիշել-մակարոնով էլ պրազնիկ լինում ա՞…”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ