01 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Ոչ թե նա է ընտրյալը, ով ինքն իրեն է գովաբանում, այլ նա, ում Տերն է գովում»

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Սուրբ Գրիգոր Աստվածաբանի կամ իչպես հայտնի է՝ Սուրբ Գրիգոր Նազիանզացու հիշատակության օրը։ Մեծ սուրբը քրիստոնեության պահապանների շարքում դասվում է առաջամարտիկների թվին, քանի որ մղում էր պայքար արիոսականության դեմ։ Նա չէր ցանկանում տեսնել քրիստոնեության խեղաթյուրումը ու իր պայքարի միջոցով հասավ քրիստոնեության անաղարտ պահպանմանն ու փոխանցմանը ժառանգներին՝ մեզ։

Սուրբ Գրիգոր Աստվածաբանը դասված է նաև Ընդհանրական Եկեղեցու սրբերի թվին։ Նա հոգևորականի ընտանիքից էր՝ չափազանց կրթված, քրիստոնեության մասին վառ ու իրական պատկերացումներով։ Քահանա ձեռնադրվելով իր իսկ հոր կողմից՝ սուրբն էլ ավելի մեծ եռանդով ու ջանքով ձեռնամուխ եղավ քրիստոնեության պահպանմանը։

 Այժմ դառնանք մեզ։ Կարդալով զանազան պատմություններ մաքրակենցաղ սրբերի կյանքից, ովքեր իրենց կյանքն անգամ չեն խնայել՝ պահպանելու քրիստոնեական արժեքները ու քրիստոնեությունն՝ իր անաղարտության մեջ՝ ինքներս մեզ հարցնենք՝ իսկ ի՞նչ եմ անում ես։ Արդյո՞ք ինքներս մեր փոքրիկ քայլերով այսօր նպաստո՞ւմ ենք քրիստոնեության պահպանմանն ու փոխանցմանը սերնդեսերունդ, և ո՞րն է լինելու մեր ավանդը սերունդներին։

«Ոչ թե նա է ընտրյալը, ով ինքն իրեն է գովաբանում, այլ նա, ում Տերն է գովում» (Բ Կորնթ. 10:18),- ասված է Աստվածաշունչ մատյանում։ Սուրբ Գրիգոր Աստվածաբանին գովում է Տերը՝ նրա գործունեության ու աստվածասիրության համար, իսկ մեզ ո՞վ է գովաբանում։

Այնպես որ եկեք այնպես անենք, որ արժանի հետնորդը լինենք սրբի ավանդած ժառանգությանը՝ սերդնեսերունդ պահպանելով ու փոխանցելով այն անգին ժառանգությունը, որը հասել է մեզ՝ արժենալով բազում նահատակների կյանքեր։

qahana.am

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ