23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Չէ՞ որ հնարավորություն կար ավելի վաղ կնքել հրադադարի համաձայնագիրը․ ինչպե՞ս էր հնարավոր հանձնել Շուշին․ Կոնստանտին Զատուլին

Գորդյան հանգույցը կտրելը, ինչպես դա արել է Ալեքսանդր Մակեդոնացին, ամենապարզ լուծումն է։ Բայց բնավ պարտադիր չէ, որ դրան հաջորդի այդ հանգույցը կտրողի համար ձեռնտու հետևանք, արձագանքելով Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ին ուղղված քննադատություններին, Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը։

 

Նա ընդգծել է, որ թեպետ կառույցի դիրքորոշումը մեծ չափով որոշում է Ռուսաստանը, սակայն Ադրբեջանն ամրապնդում, զարգացնում է իր հարաբերությունները ոչ միայն Ռուսաստանի, այլև ՀԱՊԿ մյուս անդամների հետ, որոնք շատ զգուշորեն են արձագանքում ՀԱՊԿ-ը գործարկելու ցանկացած կոչի, սակայն դա չի նշանակում, որ ՀԱՊԿ-ը Հայաստանին ընդհանրապես չի արձագանքում։ 

«Եթե իսկապես առաջանա լայնամասշտաբ ռազմական գործողությունների սպառնալիք, ապա,իհարկե, ՀԱՊԿ-ը պարտավոր կլինի ներգրավվել Հայաստանի կողմից՝ որպես դաշնակցի, եթե նրա դեմ ագրեսիա իրականացվի։ Այս առումով հայկական կողմի ոչ մի ուղերձ անուշադրության չի մատնվում։ Եվ ես համամիտ չեմ ձեզ հետ, երբ ասում եք՝ ՀԱՊԿ-ն ընդհանրապես չի արձագանքում։ Արձագանքում է, և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը տարբեր ժամանակահատվածներում հանդիպել է ՀՀ ղեկավարության հետ, քննարկումներ անցկացրել և այլն։ Այլ հարց է, որ ըստ իս, Հայաստանը պետք է նաև իր մեջ փնտրի ղարաբաղյան այս պատերազմի հետ կապված բազմաթիվ խնդիրների աղբյուրը», – ասել է Զատուլինը և ընդգծել, որ քաղաքական զարգացման որոշակի փուլում Հայաստանի ղեկավարությունը ներքաղաքական խնդիրները վեր է դասել համազգային ու արտաքին քաղաքական նպատակներից։ 

«Ես գիտեմ մարդկանց տրամադրությունները Ղարաբաղում։ Նրանք լուրջ դժգոհություններ ունեն այն առնչությամբ, որ Հայաստանն ինչպես հարկն է՝ չի պաշտպանել ԼՂ-ը, պատերազմի ընթացքում լուրջ աջակցություն չի ցուցաբերել ԼՂ-ին, և այդ ամենն ազդել է ռազմական գործողությունների արդյունքների վրա։ Դրանք կարող էին այլ լինել։ Չի ցուցաբերել քաղաքական, դիվանագիտական հմտություն։ Չէ՞ որ հնարավորություն կար ավելի վաղ կնքել հրադադարի այդ համաձայնագիրը։ Իսկապես, տպավորությունն այնպիսին է, որ Հայաստանի ղեկավարությունը չկարողացավ հաղթահարել ԼՂ պաշտպանության խնդիրը և գերադասում էր նախորդ շրջանում Ղարաբաղը դիտարկել որպես բեռ, այլ ոչ իր գործունեության խնդիր», – ասել է Կոնստանտին Զատուլինը։

Նա ընդգծել է նաև, որ Շուշին հանձնելու առեղծվածը մինչ օրս բացահայտված չէ։

«Ես բավական ծանոթ եմ ԼՂ-ին։ Իսկ ինչպե՞ս էր հնարավոր հանձնել Շուշին։ Մի՞թե դա առհասարակ հնարավոր էր և ինչո՞ւ դա տեղի ունեցավ։ Որքանո՞վ է այդ հարցը հետաքննված և բացահայտված այսօրվա դրությամբ», – շեշտել է Կոնստանտին Զատուլինը։

Զատուլինն ուշադրություն է հրավիրել նաև այն հանգամանքի վրա, որ պատերազմից առաջ էլ, հիմա էլ իշխանության և ընդդիմության միջև լուրջ պայքար է ընթանում, ընդդիմությունը բռնաճնշումների է ենթարկվում Հայաստանում, ինչը ժողովրդավարական նորմերից հեռու դրսևորում է համարել։

«Ի՞նչ գործ ունեն բանտերում ընտրված պատգամավորները, ընտրված քաղաքապետերը, եթե ձեզ մոտ քաղաքական հալածանքներ չկան։ Նրանք բանտարկվել են այն պատճառով, որ ընտրվել են։ Դա ակնհայտ է», – ասել է նա։skype sharing button

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ