09 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Գառնեցի տատիկը պատռեց ՀԷԿ-ի նախագիծը /վիդեո/

Կոտայքի մարզի Գառնի գյուղի բնակիչները չորեքշաբի՝ դեկտեմբերի 10-ին կրկին բողոքի ակցիա էին կազմակերպել գյուղում: Գառնիում պիտի ՀԷԿ կառուցեն, ինչին գյուղացիները դեմ են: Նախագծողները այլընտրանքային տարբերակ են առաջարկում. լուծել գյուղի ոռոգման ջրի հարցը, փոխարենը ՀԷԿ կառուցեն:

Գյուղացիները համաձայն են առաջին կետին՝ նրանց ջուր է պետք, բայց չեն ուզում ապականել Գառնի էկոհամակարգը:

 Հանդիպում-քննարկումը իր ավարտին չհասավ:Երկուստեք մեղադրանքներ, աղուկ-աղաղակ, իսկ գյուղի տատիկներից մեկի նյարդերն էլ տեղի տվին: Նա պատռեց նախագծի պատճենհանված օրինակը:

Մանրամասները  “Աբովյան” մարզային հեռուստաընկերության մեր գործընկերների պատրաստած տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ