19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ինչպես սովորեցնել երեխաներին սուտ չխոսել

Մաքգիլլի համալսարանի գիտնականները պարզել են, թե ինչ կարելի է անել, որպեսզի երեխան ճիշտն ասի, սուտ չխոսի: Նրանք ուսումնասիրություններ են կատարել, որոնց մասնակցել է  372 երեխա` 4-8 տարեկան, հայտնում է Psych Central-ը:

Արդյունքում պարզվել է, որ եթե ցանկանում եք, որ երեխան ճիշտը խոսի, պետք չէ նրան պատժել, երբ նա ստում է: Գիտնականները երեխաներին մեկ րոպեով սենյակում միայնակ են թողել: Սեղանի վրա` երեխայի կողքին, խաղալիք է դրված եղել, սակայն երեխային արգելել են նայել խաղալիքին մեծահասակների բացակայության ժամանակ: Սենյակում տեղի ունեցածը նկարահանվել է գաղտնի տեսախցիկով:

Գիտնականները երբ սենյակ են վերադարձել, երեխաներին հարցրել են, թե նայել է նա խաղալիքին, թե ոչ: Պարզվել է, որ 372 երեխայից 251-ը չի լսել մեծերին ու նայել է խաղալիքին: Իսկ նրանց 66.5 տոկոսը խաբել է` պնդելով, թե չի նայել: Ընդ որում, որքան ավելի մեծ է եղել երեխայի տարիքը, ավելի վստահ է նա սուտ խոսել: Ստել երեխային ստիպել է պատժվելու վախը: այն երեխաները, որոնք չեն վախեցել պատժվելուց, չեն խաբել:

Գիտնականները ծնողներին խորհուրդ են տվել չպատժել երեխաներին անգամ սուտ խոսելու դեպքում, որպեսզի հետագայում նրանք չվախենան պատժից ու էլ ավելի շատ սուտ չխոսեն:



KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ