Մի տեսակ էս քաղքենի ռաբիզական մանր ու ճղճիմ կենցաղամոլությունից չե՞ք հոգնել. Ն. Հովհաննիսյան
”Ներեք… բայց սխալ դիտարկում է, ապատեղեկատվություն և անգամ՝ հերյուրանք։ Ծիծաղելի է հնչում ”հակամարտություն” եզրույթն առհասարակ։ Շոույի ընթացքում սուր լինելը կոնֆլիկտի չափանիշ չէ և չի կարող լինել։ Իսկ ”լղոզվող” գովեստներն էլ լավ և առողջ հարաբերությունների ցուցանիշ չեն և չեն էլ կարող լինել։ Այդ արհեստածին կոնֆլիկտը կարծես ձեզ՝ ուռճացնողներին է առավել հարազատ ու հետաքրքիր.. պարապ մարդու բան է։ ”Աչք մտցնե՞լ”, ին՞չը կամ ինչի համար, ընկերությունը կամ կա կամ չկա, ինստագրամով ու ֆբ- ով չի լինում, ավելին, մեր տեղադրած լուսՆկարներն այն չնչին տոկոսն են կազմում իրական ընկերության, որը շատ է անձնական և ի ցույց չի դրվում երբեք”,-Անկախ Հայաստան ֆեյսբուքյան էջի գրառման ներքո այս մեկնաբանությունն է արել հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը։
Նշենք, որ գրառման մեջ խոսվում էր շոու բիզնեսում եղած լարվածության մասին:
Նազենին շարունակել է. ՛՛Ուղղակի մի նկատառում. երբ ստեղծում եք ՛՛բլոգեր՛՛, ՛՛ֆեյքեր՛՛ , ՛՛կերպարներ՛՛, կամ արտահայտում եք ՛՛կարծիքներ՛՛. հիշեք, որ առաջին հերթին խոսում եք մարդկանց մասին, 2. ցանկալի է ունենալ որևէ հիմնավորում այս կամ այն բանն ասելիս( այսինքն չկրակել օդի մեջ) , 3. տարբերակել ոճական առանձնահատկուփյունները( հակամարտություն- ը թերևս տեղին կլիներ հայ- ադրբեջանական կոնֆլիկտի համար) և վեջապես.. ինչու չեք քննարկում Հ. Թումանյանին, նրա թողած ավանդը, Նշան Պեշիկթաշլյանին, որն այսօրվա պես արդիական է, Մինասի կյանքը, Դեռևս ժամանակակից Ե. Մանարյանին, Մանսուրյանին, լավ Համասյանին և նրա հաջողությունները, Հենրիկին Մխիթարյան, հաջողության հասած երիտասարդ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ունեցող անձանց, թեկուզ ԱյԹի ոլորտից… Լավ չեք հոգնե՞լ՜՜՜՜
Հազիվ ենք հասցնում տարբեր լրատվական կայքերի ԼԿՏԻ ապատեղեկատվության դեմ պայքարել, հիմա էլ դուք…
Հ.Գ. Ոչինչ հավերժ չի այս կյանքում, ընկերությունն էլ։
Բայց կարելի է գոնե գտնել մարդկություն և ներքին կոռեկտություն և մնալ Նորմալ, մարդկային փոխհարաբերությունների մեջ։ Եվ ես ուրախ եմ, որ ձեր Վերը նշած բոլոր անհատները շատ հանգիստ կարող են գտնվել նույն տարածքում, մի սեղանի շուրջ, առանց որևէ խնդրի շփվել, առընչվել, լինել և մնալ քաղաքակիրթ և մտերմիկ փոխհարաբերությունների հարթակում..
մի տեսակ էս քաղքենի ռաբիզական մանր ու ճղճիմ կենցաղամոլությունից չե՞ք հոգնել, լա՛վ ՜՜՜՛՛: