Վաղեմի լարվածությունը թարմանում է Քրիստինեի եւ Սոֆիի միջև
Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ երբեմնի անբաժան ընկերուհիներ Սոֆի Մխեյանը ու Քրիստինե Պեպելյանը, այսօր արդեն ոխերիմ թշնամիներ են: Իհարկե հայ-թուրքակական ոխերիմ թշնամության մասին չի խոսքը, բայց խոսքը գնում է շոուբիզնեսյան ոխերիմ թշնամության մասին:
Սոֆի Մխեյանը ու Քրիստինեն ստիպված էին իրենց թիմերը ձևավորել շոուբիզնեսի ներսում …
Սոֆին չհապաղեց և ստեղծեց հրաշալի քառյակ՝ ի դեմս Նազենիի, Ավետի և Արսենի Սաֆարյան… Հրաշալի եռյակը որպեսզի Քրիստինեին ցուցադրի, թե ինչպիսի ՛՛անբաժան՛՛ թիմ են, անընդհատ ֆեյսբուքյան ՛՛պատերը՛՛ զարդարում են իրենց հյուրախաղերի ու համերգների նկարներով, հանգստի վայրից նկարենր ու իհարկե այդ նկարները անվանում են հիմնականում. ՛՛Ինչ լավա, որ դու կաս ու նմանատիպ բաներ՛՛:
Քրիստինեն կռվից առաջ փորձում էր միայնակ պայքարել այդ քառյակի դեմ ու ամեն ինչ անում էր, որպեսզի ցույց չտա, որ նա միայնակ չի կարող…. բայց… արդեն երկար ժամանակ է Քրիստինեն իր թիմն է ձևավորել՝ ի դեմս Անահիտ Սիմոնյանի (Դե որ ասում եմ ես, Արուսս էլ հետսա, բխում է նաև Հայկոն) ու այժմ նույն ՛՛քաղաքականություն է՛՛ վարում նաև Քրիստինեն ու ամեն անգամ Անահիտի հետ նկարներ տեղադրելով երևի ապացուցում է հրաշալի քառյակին, որ նա միայնակ չէ ու իր հետ խաղեր տալ պետք չէ ու ամենակարևորը, որ առանց Սոֆիի էլ իր կյանքը հիասքանչ է անցնում:
Չմոռնամ հիշեցնեմ ձեզ Հայաստանի ձայնը, որի ընթացքում ոչ մեկ անգամ Նազենին ու Քրիստինեն իրար ՛՛կծում էին՛՛, իսկ մի անգամ էլ Նազենին ուղղակի Քրիստինեին ընդհատեց ու խոսքը փոխանցեց ժյուրիի մյուս անդամին:
Թե ինչքան կշարունակվի այս հակամարտությունը դեռ պարզ չէ, բայց փաստը մնում է փաստ, որ Շուբիզնեսյան այս լարվածությունը դեռ երկար ժամանակ կձգվի:
Անկախ Հայաստան ֆեյսբուքյան էջից