09 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Կան դժվարանցանելի ճանապարհներ

Դեկտեմբերի 4-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը եւ Վարդենյաց լեռնանցքը:

Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին, Ապարան – Արագած, Վանաձոր – Ալավերդի, Սիսիան – Ստեփանակերտ, Սարավան – Ջերմուկ եւ Կապան – Գյումրի ավտոճանապարհներին տեղ -տեղ առկա է մերկասառույց:

Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով եւ ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ ԱԻ նախարարությունը խորհուրդ է տալիս երթեւեկել ձմեռային անվադողերով, իսկ նշված վայրերով երթեւեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:  

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ