26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Տիրոջո՛վ ուրախացիր, և նա քո սրտի ուզածը կտա քեզ

Կարևոր է Աստծո կամքը ճանաչելը։ Հիսուս ասել է, որ Իր բարեկամները նրանք են, ովքեր ճանաչում և հնազանդվում են Աստծո կամքին. «Որովհետև ով կատարում է Աստծու կամքընա է Իմ եղբայրըքույրն ու մայրը» (Մարկոս 3․35)

Աստծուց հեռանալու մարդկային սխալը ցավոք շատերին է իր թակարդը գցել: Չենք էլ գիտակում` ինչպես կարող ենք ապրել առանց Տիրոջ, բայց մի փոքր խնդիր ու մարդը դառնում է անհավատ: Փոխարենը` Աստված այդպես չի վարվում մեզ հետ. Նա մշտապես մեր կողքին է ՝ փորձելով ցույց տալ այն ճիշտ ճանապարհը, որով պետք է գնանք՝ փորձելով չմոլորվել, ու չհանձնվել: Բայց մարդ արարածը միշտ էլ շատ թույլ է գտնվել ցանկացած դժվարութան առաջ ու հիասթափության մի փոքրիկ առիթ ու վերջ, ամեն բան դնում ենք մի կողմ՝ մտածելով Տերը լքեց մեզ:

Ավետարանում ասվում է. «Արդարև Աստծո բարկությունը երկնքից հայտնվելու է մարդկանց ամբողջ անհավատության և անիրավության վրա, քանի որ նրանք ճշմարտությունը անիրավությամբ են բռնած պահում» (Հռոմ 1:18):

 Հետագայում են միայն մարդիկ հասկանում ու գիտակցում՝ ինչի են հասել իրենց անիրավ ու անաստված կյանքի ընթացքով: Սակայն այդ ժամանակ արդեն ոչինչ փոխել հնարավոր չի լինում: Այս ամենից խուսափելու համար մեզ միայն մեկ բան է մնում՝ երբեք դուրս չգալ Աստծո դեմ, նույնիսկ երբ թվում է՝ ամեն բան հակառակ է գնում կյանքում, ու այլևս ելք գտնելու տարբերակներ չենք տեսնում: Միևնույն է, պետք է շարունակել մտածել, որ ամեն բան իր ճիշտ ժամանակին լինելու է:

Եթե մենք Աստծո հետ մտերմության մեջ ենք և ճշմարտապես փափագում ենք իրականացած տեսնել Նրա կամքը մեր կյանքում, ապա Աստված Իր ցանկությունները դնում է մեր սրտի մեջ։ Կարևորն այստեղ Աստծո կամքը փափագելն է և ոչ թե մերը։ «Տիրոջո՛վ ուրախացիրև նա քո սրտի ուզածը կտա քեզ» (Սաղմոս 37․4)։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ