19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Այն ծնողներին, ովքեր պատժում են իրենց երեխաներին

Thepo.st-ն ներկայացնում է մոր նամակը` որդուն.

“Որդիս, հիմա` շատ տարիներ անց, երբ ես գիտակցում եմ, թե ինչպես են քեզ վիրավորել իմ խոսքերը, ինչպիսի ցավ են պատճառել քեզ իմ ճիչերն ու գոռոցները, ինձ սառցե ցնցում է պատում:

Երբեմն` հուսահատությունից, երբեմն` լարվածությունից, անգիտությունից ու խառնաշփոթից այլեւս ուժ չեմ ունեցել լսել ու աջակցել քեզ դժվար պահերին, դրա փոխարեն իմ մեջ գազանային, վայրի մի բան է արթնացել, որ գոռացել է, երբեմն` ձեռք բարձրացրել քեզ վրա.. մաքուր աչքերով հրեշտակի վրա:

Ես հիշում եմ, որ կարող էի վիրավորական խոսքեր ասել քեզ, անկյուն կանգնեցնել, փոքրիկ մի բանի համար պատժել քեզ: Ես չէի կարողանում լսել քեզ, զգալ` արձակելով միայն այդ սարսափելի ճիչերը եւ դրանով վախեցնելով քեզ:

Որդիս, հիմա, բազմաթիվ տարիներ անց, ես չեմ կարողանում քնել գիշերը` հիշելով այդ պահերը, գիտակցելով, թե ինչ սարսափով ես դու հասկացել, որ քեզ համար ամենամտերիմ մարդը քո դեմ առյուծի ատամներ է ցույց տալիս:

Եթե միայն այն ժամանակ ես կարողանայի տեսնել եւ զգալ, թե ինչպես ես իմ ամեն կտրուկ ձայնից վեր թռչում, ինչպես է քո մեջ ամեն ինչ քարանում, կծկվում, ինչպես չես կարողանում զսպել արցունքներդ, ինչպես է դողում շրթունքդ… իսկ ավելի ուշ դու չես հանի ձեռքերդ գրպանից, հայացքդ կփախցնես, հաճախ աչքերդ կթարթես ու կփակվես սենյակում, երբ ես աշխատանքից գամ…

Եթե միայն ես հասկանայի, որ քեզ հաջողակ ու կայացած տեսնելու համար նախատելով ու պատժելով դասերդ լրիվ չանելու համար այդքան մեծ տարածություն եմ ստեղծում մեր միջեւ: Իմ ու քո միջեւ: Քո եւ աշխարհի հանդեպ քո վստահության միջեւ:

Եթե միայն ես հասկանայի, թե ինչ նյարդային լարավածություն ու ապրումներ ես ունենում` դասի համար 3 ստանալուց: Եթե միայն ես հասկանայի այդ ամենը, երբ դու 2 տարեկան էիր, 5, 10, 15…

Հիմա, երբ տեսնում եմ, որ մեծ տղամարդ ես, ով չի վստահում իր ուժերին, ամաչում է խոսել ղեկավարի առաջ, չսիրած գործով է զբաղվում, որովհետեւ չգիտի, թե ինչ է ուզում, նախընտրում է անկյունում նստել` գործելու փոխարեն, իրեն անհաջողակ է համարում, ով կյանքից ոչինչ չի ուզում, այլ պարզապես ընթանում է դրա հունով, ներսումս սառչում է, տեսնում եմ իմ գոռոցներն ու վիրավորական խոսքերն այդ ամենի հետեւում:

Որդիս, բոլոր այս խոսքերիս հետեւում սեր է` բնական, մաքուր: Այնպիսի սեր, որ հորդում է ծնողից երեխայի հանդեպ բնության կողմից` անկախ գնահատականներից, միասին անցկացրած ժամերից:

Եւ միայն հիմա ես գիտեմ, որ դու եկար ինձ մոտ, որպեսզի թեկուզ ուշ, բայց արթնացնես ինձ: Շնորհակալ եմ քեզնից դրա համար:

Քո … մայրիկ”:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ