17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Սահմանամերձ համայնքներին արտոնություններ տվող օրենքն ամբողջական ընդունվեց

Կառավարության կողմից ներկայացված ՛՛Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին՛՛ օրենքի նախագիծը երրորդ ընթեցմամբ և ամբողջական ընդունվեց ԱԺ-ի կողմից՝ 107 կողմ, 0 դեմ և 1 ձեռնպահ քվեակությամբ:
Քվերակությանը ՀԱԿ խմբակցությունը չմասնակցեց բացի ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանից: Մինչ այդ ՀԱԿ-ի անունից խոսեց խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, ով նշեց, որ ՀԱԿ-ը բոլոր քվեակություններին չի մասնակցի, քանի որ քվեարկությունն իրականացվում է ԱԺ կանոկարգի խախտումով:

՛՛Դատապարտում ենք այս մոտեցումը, որ փաթեթով բերեք, դակեք ԱԺ-ում՛՛,-ասաց նա:
Նշենք, որ մինչ այդ մերժվեց ՕԵԿ-ի կողմից ներկայցված ՛՛Դատական ակտերի հարկադիր կատարման մասին՛՛ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որի քվեարկության համար ՕԵԿ-ը նույնիսկ 20 րոպե ընդմիջում վերցրեց :

Հիշեցնենք, որ նախագծով կոմունալ վճարները մասամբ փոխհատուցվելու են պետության կողմից:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ