04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Ամենացանկալին

Իվետա Մուկուչյանը ֆեյսբուքյան պաշտոնական իր էջում հրապարակել է Եվրատեսիլ երգի մրցույթին նվիրված “Wiwibloggs” կայքի հրապարակած հոդվածը, որտեղ նշվում են 2015թ․ին անցկացվելիք Եվրատեսիլ մրցույթի՝ տարբեր երկրների ամենացանկալի մասնակիցների անունները։ Հոդվածում խոսվում է նաև Հայաստանը ներկայացնող ամենացանկալի ներկայացուցչի մասին, որն ըստ կայքի՝ Իվետա Մուկուչյանն է։

“Դեռ 2014թ-ի Եվրատեսիլ երգի մրցույթից շատ ժամանակ չանցած՝ Իվետա Մուկուչյանի երկրպագուները ֆեյսբուքյան էջում ցանկություն էին հայտնում հաջորդ տարի տեսնել նրան Վիեննայում։ Հոդվածում նշվում է նաև, որ երգչուհին հայտնի դարձավ 2010թ-ին, երբ մասնակցեց “Հայ Սուպերսթար” հեռուստաշոուի չորրորդ եթերաշրջանին՝ 5-րդ տեղը զբաղեցնելով.  “Նա նաև մասնակցել է “Գերմանիայի ձայնին”, որտեղ հանդես է եկել Լորինի “Euphoria” երգով”։

Հոդվածում նշվում է, որ Իվետան ոչ միայն երգում է, այլև բավականին գրավիչ արտաքին ունի և 2012թ-ին “El Style” ամսագրի կողմից ճանաչվել է “ամենասեքսուալ հայուհին”։

Երգչուհին ֆեյսբուքյան հանրագրում գրել է.

“Ինձ համար պատիվ է, որ այս տարվա Եվրատեսիլի համար ես Հայաստանի միակ ֆավորիտ ներկայացուցիչն եմ ճանաչվել։

Ֆիզիկապես ու մտավոր առումով և բազմաթիվ չհրապարակված աշխատանքներով ես պատրաստ եմ Հայաստանի համար երգել այս տարի։ Սակայն, ցավոք, ամեն ինչ միայն իմ ձեռքերում չէ, այնպես որ մենք պետք է տարածենք, թե որքան ենք ցանկանում, որ այս տարի ես երգեմ Հայաստանի համար։

Ես ավելի քան պատրաստ եմ։ Իսկ դո՞ւք”։

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ