14 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Հայտնի ռեժիսոր Էլդար Ռյազանովը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց

Նախօրեին հայտնի ռեժիսոր Էլդար Ռյազանովը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց:
Ինչպես հայտնի է դարձել ТВЦ-ին, ռեժիսորի վիճակը ծայրահեղ ծանր է, նրա մոտ ախտորոշվել է ուղեղում արյան շրջանառության սուր խանգարում: Ռեժիսորի շրջապատից, սակայն, այս լուրը ոչ մի կերպ չեն մեկնաբանել:

Նշենք, որ Ռյազանովի ֆիլմերից են “Պարահանդեսային գիշեր”, “Զգուշացիր ավտոմեքենայից”, “Իտալացիների անհավանական արկածները Ռուսաստանում”, “Ճակատագրի հեգնանք կամ բաղնիքդ անուշ”, “Աշխատանքային սիրավեպ”, “Ավտոտնակ” եւ այլն:

Այս տարվա նոյեմբերի 18-ին Ռյազանովը դարձավ 87 տարեկան:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ