06 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Ծիծաղելն էլ է արժեքավոր էմոցիա, հուզելն էլ…/վիդեո/

Դերասան Սոս Ջանիբեկյանին, իհարկե, ոգևորում է, որ հայկական կինոն զարգանում է, սակայն չի ոգևորում այն, որ միայն կոմիդիայի ժանրում են ֆիլմեր նկարահանվում: ՛՛Ցավալի է ինձ համար, ոչ թե որ կոմեդիոն ժանրն է նկարահանվում, այլ որ համատեղ գոնե այդքան էլ չեն նկարահանվում դրամա կամ պատմական ֆիլմեր կամ ֆիլմեր մեր մեծերի մասին՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա։ 

”Կարծում եմ` մարդն ինչքան ցանկանա ծիծաղել, նույնքան էլ պահանջ կունենա հուզվելու, որովեհտև կան հարցեր, որոնք պետք է հուզեն մարդուն և որոնց մասին կարելի է ֆիլմի տեսքով այդ հարցերին անդրադառնալ”,-նկատեց դերասանը։  Հարցին, թե կցանկանա՞ր ավելի շատ նկարվել այնպիսի ֆիլմերում, որոնք մարդկանց հուզում են, թե ծիծաղեցնում, պատասխանեց. ՛՛Երկուսն էլ ինձ համար արժեքավոր են, ծիծաղելն էլ է արժեքավոր էմոցիա, հուզելն էլ…՛՛:

Շարունակությունը՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ