02 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Մի օր պիտի գա, որ այս աշխարհի բոլոր հեքիաթները պիտի վերջանան

Մի օր պիտի գա, որ այս աշխարհի բոլոր հեքիաթները պիտի վերջանան, բոլոր աղավնիները պիտի դադարեն, գիշեր պիտի գա և այս աշխարհ ետ դառնալ պիտի չլինի: Պիտի վերջանա ընտանիքդ, զավակներդ, ընկերներդ, գործդ, կարիերադ: Ամեն ինչ պիտի իր լրումին հասնի:

Եւ ինչպես որ դու անցյալ տարվան ես նայում ու զղջում, այնպես էլ այն ժամանակ պիտի քո ամբողջ կյանքին նայես ու հասկանաս, որ Աստծո Որդին եկել է քո մոտ, եկել է ու դուռդ է զարկել՝ եկեղեցիով է եկել, քարոզիչով է եկել, եկել է ու դու Նրան կարևորություն չես տվել:

Շա՜տ պիտի զղջաս: Դու քեզանով այդչափ մի՛ հետաքրքրվիր: Աստծո՛վ հետաքրքրվիր: Եկեղեցիո՛վ հետաքրքրվիր: Այս տարի 3 հատ աղո՛թք սովորիր, Ավետարանն առ ու սկզբից մինչև վերջ կարդա՛. ամբողջ տարվա համար շատ չէ. կարո՛ղ ես կարդալ: Աստվա՛ծ փնտրիր: Սիրե՛լ սովորիր: Ներե՛լ սովորիր: Եւ՝ պատրաստվի՛ր …

Տեր ՍահակՍրբազան Ամենապատիվ Հայր Պատրիարք Պոլսո Հայոց

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ