18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Տղամարդը կնոջ աչքի առաջ ամուսնուն մետրոյի տակ է գցել. տեսախցիկը ֆիքսել է մարդասպանի դեմքը /վիդեո/

ԱՄՆ-ի ոստիկանությունը մի աֆրոամերիկացու նկատմամբ քրեական հետախուզություն է հայտարարել: Նա մեղադրվում է ասիացի մի տղամարդու դաժան սպանության մեջ: Ինչպես պարզվել է, Նյու-Յորքում տղամարդը ասիացուն հրել, գցել է մետրոյի տակ վերջինի կնոջ աչքի առա, հաղորդում է The New York Times-ը:

Ասիացի ամուսինները մետրո են գնացել՝ ռեստորան գնալու համար, երբ տղամարդն աննկատ մոտեցել է 61-ամյա ասիացուն եւ հրել նրան: Սարսափած կինը չի հասցրել տեսնել հանցագործի դեմքը, ավելի ուշ նա ասել է, որ միայն մարդասպանի թեւն է տեսել: Իսկ ահա մետրոյի մուտքի մոտ տեղակայված տեսախցիկը ֆիքսել է ներս մտնող տղամարդուն, ամենայն հավանականությամբ՝ հենց նա է մարդասպանը: Այժմ ոստիկանությունը փնտրում է տեսանյութում ֆիքսված տղամարդուն:

Թե ինչը կարող էր տղամարդուն նման քայլի դրդել, առայժմ հայտնի չէ:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ