20 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

«Հանկարծ մի ձեռք իջավ ուսիս, և մթության մեջ տեսա մի երիտասարդ տղայի․․․»․ Արմեն Աշոտյան

 

– Պարոն Աշոտյան, ուզում եմ ներողություն խնդրել, որ ձեր մասին վատ կարծիք եմ ունեցել։ 3 տարի առաջ էս հրապարակում ձեզ էի քրֆում։ Չգիտեի, ով ով է։

Չթաքցնեմ, հուզվեցի ( ինչպես մի անգամ խոստովանել եմ, պատերազմից հետո լուսահոգի պապուս պես զգացմունքային եմ դարձել եւ քֆուրչի )։

– Անունդ կասե՞ս, -անսպասելի անկեղծությունից շփոթված, հարցրեցի երիտասարդին։

– Աշոտա անունս։

– Աշոտ ջան, շնորհակալ եմ քո անկեղծության, արդարամտության եւ տղամարդկության համար։ Ես էլ եմ ներողություն խնդրում, որ ժամանակին չեմ կարողացել քեզ ցույց տալ իմ եւ իմ թիմի իրական դեմքը։ Որ մեր երկրում ամեն չէ, որ կատարյալ էր։ Երկուսս էլ մեղավոր ենք։

 

Սեղմեցի տղայի՝ էմոցիաներից խոնավացած ձեռքը եւ հեռացա։

Հ.Գ. Պատրաստ եմ նման ազնիվ խոսակցության եւ փոխադարձ խոստովանության ամեն մի զրույցի։
Որովհետեւ ես ու դուք պաշտոն չենք ուզում եւ չունենք, բայց պատիվ եւ խիղճ ունենք»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ