Դաժան իրականություն. դեռահասը սեփական կյանքի գնով փրկել է քրոջը՝ մարմնով ծածկելով նրան /ֆոտո/

Ուկրաինայի Լուգանսկում դաժան միջադեպ է տեղի ունեցել: Դեռահաս տղան իր կյանքի գնով փրկել է քրոջը մահվանից: Հերթական գնդակոծության ժամանակ 13-ամյա Կիրիլ Սիդորյուկը իր փոքր քրոջը փրկել է պայթյունից՝ նրան ծածկելով սեփական մարմնով: Արդյունքում տղան տեղում մահացել է, տեղեկացնում է Комсомольская правда-ն:
Ինչպես պարզվել է, այդ օրը Կիրիլը մոր եւ 9-ամյա քրոջ՝ Տանյայի հետ գնացել են շուկա, որտեղ մարդկանց անվճար հաց են բաժանելիս եղել: Հետ վերադառնալիս ընտանիքը հայտնվել է ուկրաինացի ուժայինների կրակահերթի տակ: Պայթյունի հետեւանքով կինը կորցրել է գիտակցությունը, եւ երբ ուշքի է եկել, գտել է որդու արնաշաղախ մարմինը, ում տակ պառկած է եղել դուստրը: Պարզվել է, որ պայթյունի ժամանակ տղան մարմնով ծածկել է քրոջն ու մահացել: Աղջնակը մի քանի թեթեւ վնասվածք է ստացել:
Երեխայի մայրը պատմել է, որ տղային թաղելու համար անգամ դագաղ չեն կարողացել գնել, եւ ինքը ստիպված է եղել արկղերից դագաղ սարքել: Հարեւաններն էլ օգնել են հուղարկավորել տղային: