20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Աշակերտուհիները դաժան ծեծի են ենթարկել իրենց հասակակցին /ֆոտո, վիդեո 18+/

Մերձմոսկովյան Իվանտեեւկայում անչափահաս աղջիկները դաժան ծեծի են ենթարկել իրենց հասակակցին: Նրան հարվածել են աղջկա գլխին, պոկել մազերը: Տեղի ունեցածը աշակերտուհիները նկարահանել են եւ ավելի ուշ տեսանյութը տեղադրել համացանցում, հայտնում է ТВЦ-ն:

Տեսանյութում երեւում է, որ ծեծվող աղջիկն աղաչում է հանգիստ թողնել իրեն, իսկ ծեծողները ամեն անգամ հարվածելի տարբեր մեկնաբանություններ են անում:

Վարկած է եղել, որ աղջիկների վեճի պատճառը մի տղա է եղել, իբրեւ ծեծվողը ծեծող աղջիկներից մեկի ընկերոջն է ՛՛տարել՛՛:

1998 թվականին ծնված աղջիկը հայտնվել է հիվանդանոցում, որտեղից էլ անմիջապես ոստիկանություն են կանչել: Ավելի ուշ տուժած Յուլիան պատմել է, որ իրականում կռվի պատճառ է դարձել ընկերուհուն տված իր խորհուրդը:

՛՛Ես նրան ասացի՝ մի խմիր, թե չէ կդառնաս մայրիկիդ նման՛՛,-Յուլիան ասել է, որ իրեն ծեծող աղջիկները սիրում են ալկոհոլ չարաշահել, իսկ ինքը պարզապես ցանկացել է նրանց խելքի բերել:

Ծեծող աղջիկներից մեկի՝ Վիկտորիայի մայրը ոստիկաններին ասել է, որ իր աղջիկը իրոք շատ ագրեսիվ է եւ հաճախ իր վրա էլ է հարձակվում:

Իսկ ահա իրենք՝ աղջիկները, ասել են, որ ծեծել են Յուլիային, քանի որ նա սկսել ՝է հանդիպել իրենցից մեկի նախկին ընկերոջ հետ:

Ոստիկանությունը դեպքի առթիվ քրեական գործ է հարուցել:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ