28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Ծամեք այդ սեվ թղթերը, այդ սաղավարտները, թե չէ մի օր ստիպելով են ծամել տալու

Վերջին ժամանակներս հաճախ եմ հիշում ,,Հին օրերի երգը,, ֆիլմի այն հատվածը, երբ զոհված զինվորների ընտանիքներին Ֆրունզիկը՝ նույն ինքը Նիկոլը, սև թուղթ էր տանում։ Հոգեբանական ի՜նչ տվայտանքների մեջ էր, ո՜նց էր տառապում, բառի բուն իմաստով ամեն զինվորի մահվան հետ մեռնում, ոռնում էր՝ այն դեպքում, երբ ինքն այդ պատերազմի հետ կապ չուներ՝ ոչ Գերագույն հրամանատարն էր , ոչ Պաշտպանության նախարարը, ոչ ԳՇ պետը, ընդամենը մի հասարակ փոստատար էր։

Ակամայից համեմատություն եմ անցկացնում այս պատերազմում տասնյակ հազարավոր զինվորների մահերի, խեղված կյանքերի, գերիների, անհայտ կորածների պատասխանատուների հետ ու մտածում՝ դուք ո՞նց եք ապրում, երկրի տերեր, կասե՞ք, ո՞նց չեք խելագարվում․․․

Այս դատարկ սաղավարտները, որը ցուցադրում է Ադրբեջանը և հրճվում ալիեվը, կորուսյալ մեր զինվորներն են՝ իրենց երազանքներով, չբացված, բողբոջուն սիրով, այս դատարկ սաղավարտները մեր երկրի ոսկե ֆոնդն են, մեր գարունները, անարատ երկինքը, մեր հողը, որը մի ստորագրությամբ հանձնվեց թուրքին։ Այս դատարկ սաղավարտների տակ մեր երեխեքն են, որոնցից շատերի աճյուններին իրենց մայրերը չարժանացան։ Հիմա ո՞նց չասես՝ երկրի պատասխանատուներ՝ այդ դատարկ սաղավարտները տեսնելուց ձեր մտքով չի՞ անցնում Ֆրունզի պես ուտել դրանք․․․ Դրանք ձեզ համար դժվարամարս չեն, նրանք դատարկ են, կեղևն է մնացել, կեղե՜վը․․․

Այս փոքրիկ հատվածն եմ մեջբերում, որը ողբ է, ,,կաղկանձ,, , ,, սիրտ պատռող արկ․․․ , որը մի հասարակ փոստատար, ով ոչ մի բանի համար պատասխանատու չի, խելագարվում է ցավից, չի դիմանում։ Դուք ո՜նց եք դիմանում, ձեր խղճի վրա տանում հազարավոր մահերը ու դեռ շարունակում ապրել, երբ ձեր պատասխանատվությամբ երկիր հանձնեցիք, ոսկե գենոֆոնդն էլ հետը․․․

«Հայրենական մեծ պատերազմի տարիներն են, կաղ Նիկոլը փոստատար է և մշտապես ստիպված է լինում ընտանիքներին բերել մահացած զինվորների սև թուղթը։ Տանջալից պարտականությունն ինչ-որ կերպ կատարելու համար Նիկոլը խմում է։ Երբեմն չկարողանալով զինվորների ծնողներին հայտնել գույժը` նա բառացիորեն ուտում է սև թղթերը։

-Մուշեղ չեմ կըրնա Հայաստանին սև թուղթ տամ, դու կը՞րնաս սև թուղթ տաս.

-Չէ չեմ կըրնա, ես էլ չեմ կըրնա.

-Հլը , հլը հլը ինչխ կաշե , ոչխարի աչքին աշե, հլը ըդուր կարմիր բանտին աշե, ոչխարը կը՞րնա սև թուղթ ուտե, չի կըրնա.

-Դու կուզե՞ս սև թուղթ ուտես.

-Ի՞նչ սև թուղթ Նիկոլ..

-Չես ուզի ուտես , ես կուդեմ

-Ի՞նչ կենես Նիկոլ………

-Մուշեղ թող ընձի, ես ոչխարի աչքերին կաշեմ, ես ընոր գլխի բանտին կաշեմ……»

Իսկ դուք ընտրության եք գնում։ Ծամեք այդ սեւ թղթերը, այդ սաղավարտները, թե չէ մի օր ստիպելով են ծամել տալու։

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ