Կատալոնցիների 80 տոկոսից ավելին ցանկանում է անկախանալ Իսպանիայից
Նախօրեին Կատալոնիայում սիմվոլիկ քվեարկություն է եղել, պարզելու համար, թե ցանկանում են արդյոք կատալոնցիները անկախանալ Իսպանիայից, թե ոչ:
Հարցմանը մասնակցել է ավելի քան 2 միլիոն կատալոնացի, հաղորդում է RT-ն:
Հանրաքվեի ընթացքում երեկ անկախանալուն կողմ է արտահայտվել մասնակիցների ավելի քան 80 տոկոսը: Հաշվարկվել են քվեաթերթիկների 88.4 տոկոսը:
Հարցաթերթիկում երկու հարց է եղել. «Ցանկանո՞ւմ եք, որ Կատալոնիան պետություն դառնա» և, դրական պատասխանի դեպքում ևս մեկ հաստատող հարց. «Ցանկանո՞ւմ եք արդյոք, որ այդ պետությունն անկախ լինի»: Երկու հարցերին էլ հնարավոր է եղել պատասխանել միայն «այո» կամ «ոչ»:
Հարցմանը դրական պատասխան են տվել քվեարկածների 80.72 տոկոսը կամ 1 մլն 649 հազար մարդ: Սեփական պետության ստեղծմանն առանց Իսպանիայի կազմից դուրս գալու դրական պատասխանն են տվել 10.11 տոկոսը կամ 260 հազար մարդ:
Նահանգի առկա կարգավիճակին կողմ են արտահայտվել 4.55 տոկոսը կամ 93 հազար մարդ:
Նահանգապետ Արթուր Մասը գոհ է մնացել կամարտահայտման արդյունքներից և կենտրոնական կառավարությանը կոչ է արել վերջնական, պաշտոնական հանրաքվե անցկացնել անկախության մասին:
Երեկ տեղի ունեցած այս քվեարկությունը ոչ պաշտոնական հարցման բնույթ է կրել:
Մասնագետները, սակայն, նշում են, որ Մադրիդը բավական վախեցած է սիմվոլիկ հանրաքվեի արդյունքներից: