05 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Վրաստանն առաջարկել է ղարաբաղյան կարգավորման իր ձևաչափն առանց Ռուսաստանի

Վրաստանի արտգործնախարար Դեյվիդ Զալկալիանին ասել է, որ իր երկիրը չի ցանկանում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով Ռուսաստանի հետ աշխատել տարածաշրջանային համատեղ հարթակում: Հարավային Կովկասի երկրների, Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությամբ «երեք գումարած երեք» ձևաչափի փոխարեն, նա առաջարկել է ստեղծել նոր հարթակ Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի մասնակցությամբ: «Մենք չենք նախատեսում որևէ քննարկում Ռուսաստանի հետ, որը զավթել է մեր տարածքները», – ասել է արտգործնախարարը մամուլի ասուլիսում: Նրա խոսքով, Թբիլիսին ցանկանում է կարգավորման գործընթացում ներգրավվել որպես երկխոսության վայր, միջազգային գործընկերների մասնակցությամբ:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ