06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Բացահայտվել է երեխաների դաժան սպանությունը. հանցագործը մոր սիրեկանն է

Ուդմուրտիայի ոստիկանությանը հաջողվել է բացահայտել մանկահասակ քույր եւ եղբոր` 12-ամյա Անդրեյ եւ 11-ամյա Ալեքսանդրա Քասիմովների սպանության հեղինակին: Պարզվել է, որ հանցագործը երեխաների մոր 24-ամյա սիրեկանն է, գրում է izhlife.ru-ն:

Տղամարդը երեխաներին անտառ է տարել եւ անմիջապես սպանել է տղային, իսկ աղջկան սպանել է բռնաբարելուց հետո: Նա իր մեղքն ամբողջովին խոստովանել է, քննիչներին պատմել է, որ փոքրիկներին առաջարկել է գնալ խանութ ու քաղցրեղեն գնել: Երբ երեխաները հասկացել են, որ խանութ չեն գնում, տղամարդը վախեցրել է նրանց ու քարշ տվել անտառ:

Նշենք, որ Բալեզինո գյուղի փոքրիկ բնակիչները անհետացել էին հոկտեմբերի 27-ի երեկոյան: Մի քանի օր անց նրանց դիերը հայտնաբերվել էին անտառում: Երեխաները խեղդամահ էին արվել աղջնակի շարֆով, Ալեքսանդրայի մարմնին բռնաբարության հետքեր էին եղել: Երեխաներին մահվանից առաջ դաժան ծեծի էին ենթարկել:

Հանցագործին հաջողվել էր գտնել աղջնակի հագուստին մնացած նրա ԴՆԹ-ի հետքերով: Երեխաների դիերի հայտնաբերելու հենց հաջորդ օրը նրանց մայրը` Լյուբով Քասիմովան, ոստիկանությանն ասել էր, թր կասկածում է, թե ով կարող էր սպանել փոքրիկներին: Նա իրոք ճիշտ էր եղել, 24-ամյա տղամարդը փորձել էր կրկին սիրային կապ հաստատել կնոջ հետ, սակայն վերջինը մերժել էր նրան, տղամարդն էլ նման կերպ էր վրեժ լուծել: Հայտնի է նաեւ, որ 24-ամյա հանցագործը ամռանն էր ազատ արձակվել բանտից, որտեղ բռնաբարության համար պատիժ էր կրել:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ