Փորձել են թաքցնել ձյուն մաքրող մեքենան. ԶԼՄ-ները վերծանել են ՛՛Վնուկովոյի՛՛ ավիավթարից հետո օդանավակայանի աշխատակիցների բանակցությունները /վիդեո/
Ռուսական ԶԼՄ-ներում են հայտնվել՛՛Վնուկովո՛՛ օդանավակայանի աշխատակիցների բանակցությունների ձայնագրությունները, որոնք կարող են օգնել ոստիկաններին բացահայտել հոկտեմբերի 21-ին ՛՛Վնուկովոյում՛՛ տեղի ունեցած ավիավթարի հանգամանքները: Ըստ այդ ձայնագրությունների՝ օդանավակայանի աշխատակիցները վթարից հետո փորձել են թաքցնել վթարի պատճառ դարձած ձյուն մաքրող մեքենան, տեղեկացնում է LifeNews–ը:
Լրագրողները նշում են, որ դիսպետչերը երկու անգամ ձյուն մաքրող մեքենաներին դուրս գալու հրահանգ է տվել, սակայն վերջին մեքենան շարասյունից հետ է մնացել:
Բացի այդ՝ համաձայն ձայնագրությունների՝ անմիջապես վթարից հետո օդանավակայանի աշխատակիցները փորձել են թաքցնել ձյուն մաքրող մեքենան: Այն արագ տեղափոխվել է ավտոկայանատեղիներից մեկը, այդ պատճառով էլ ոստիկաններից երկու ժամ է պահանջվել՝ մեքենան հայտնաբերելու համար: