25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Աստծո սպառազինությունը հագեք, որպեսզի կարողանաք ընդդիմանալ սատանայի հնարանքներին»

Ամեն ինչի իմաստը հոգևոր է – և իշխանության, և քաղաքականության, և պատերազմի, և մնացածի: Երբ այս մասին խոսում ես, ասում «էլի բերեց Աստծուն խառնեց ամեն ինչի մեջ»: Չես կարող Արարչին դուրս դնել ինչ որ բանից, քանի որ ամեն ինչ ինքն է արարել ու տիրում: Բայց եթե դու ուզենաս Իրեն դուրս դնես, ապա այդ քարը, որ դու մերժեցիր, անկյունաքար է դառնալու (Մթ. 21:42): Մենք այս վիճակին ենք, որովհետև իմաստություն չենք փնտրում:

Եթե ասեմ ապաշխարություն չենք փնտրում, ապա շատերը նույնիսկ չեն էլ հասկանում այդ բառի իմաստը (սգալ սեփական մեղքերի համար), ուր մնաց թե անեն այդ ծանր ու քաղցր դարձը: Բայց Աստծո Խոսքը երկու դաս ունի մեզ համար, որ պետք է օգտագործենք  կյանքում:

1. – «Երանի այն մարդուն, որ իմաստություն կգտնի…» (Առ. 3:13):

Այսինքն, երանի այն մարդուն, ով մտածել է սիրում:

Եվ 2րդ – «Աստծո սպառազինությունը հագեք, որպեսզի կարողանաք ընդդիմանալ սատանայի հնարանքներին» (Եփես. 6:10-11): Այսինքն՝ սովորեք Աստծո պատվիրանները ու ամեն ինչ քննեք Աստծո չափանիշով, տեսեք դե՞մ է, թէ՞ կողմ, ու մի՛ արեք Քրիստոսին հակառակ բան: Որպեսզի զորանաք:

 

Արմեն Հարեյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ