18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Դաժան կադրեր. դայակը դաժան ծեծի է ենթարկել նորածնին /վիդեո 18+/

Լրագրողները շոկային տեսանյութ են տեղադրել համացանում, որում Ռուսաստանի Չելյաբինսկ քաղաքում դայակը դաժան ծեծի է ենթարկում փոքրիկին, ով անգամ դեռ մեկ տարեկան չկա:

Ինչպես պարզ է դարձել, հանցագործը 53-ամյա Լարիսա Ուլյանովան է, ով 10 տար աշխատել է մանկապարտեզում, 13 տարի՝ իբրեւ մասնավոր դայակ, գրում է Chelyabinsk.ru-ն:

Կինը հոկտեմբերի սկզբին աշխատանքի է անցել Յանայի եւ Վլադիմիրի ընտանիքում, որոնք երկու երեխա ունեն: Մեծ երեխան դպրոցական է, իսկ փոքրը՝ Միշան, 11 ամսական: Հենց վերջինի համար էլ ծնողները որոշել են դայակ վարձել: Սկզբում Վլադիմիրը եւս տանն է եղել դայակի աշխատանքի ընթացքում, սակայն հոկտեմբերի 20-ից կինը երեխայի հետ մենակ է մնացել: Մի քանի օր անց ծնողները երեխայի պահվածքում տարօրինակություններ են նկատել, նա դայակի ներկայությամբ սարսափելի լացել է, սկսել է վախենալ լոգանքից եւ քնի մեջ անընդհատ լացել է: Փոքրիկի ծնողները տանը հոկտեմբերի 22-ին տեսախցիկ են տեղադրել,եւ երեկոյան դիտելով տեսագրությունը՝ շոկի մեջ են հայտնվել: Պարզվել է՝ դայակը 11 ամսական երեխային դաժան ծեծի է ենթարկել, հարվածել է դեմքին եւ հահոյել նրան:

Ծնողներն անմիջապես ոստիկանություն են դիմել, դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ