14-ամյա պատանին գնդակահարել է դասարանցիներին /ֆոտո, վիդեո/
Հանգստյան օրերին ԱՄՆ-ում 14-ամյա տղան գնդակահարել է իր համադասարանցիներին: Միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով 10,45-ին, Վաշինգտոնի դպրոցներից մեկում: Ջեյլին ֆլայբերգը իր հետ ատրճանակ է տարել դպրոց ու այնտեղ գնդակահարել դասարանցիներին, հաղորդում է LifeNews-ը:
Միջադեպի պահին դպրոցում 50 հոգի է գտնվել, որոնցից 5-ը մահացել է, 3 հոգի գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Մահացածների թվում է հենց հանցագործը, ամենայն հավանականությամբ՝ նա ինքնասպան է եղել:
Տղայի համադասարանցիներն ավելի ուշ ոստիկանության պատմել են, որ վերջերս նա շատ տխուր է եղել, քանի որ սիրած աղջիկը մերժել է նրան: Նման արարքից առաջ տղան ՛՛Թվիթերում՛՛ բավական դեպրեսիվ ստատուսներ է գրել՝ նշելով, որ հոգնել է ամեն ինչից ու չի ցանկանում ապրել:
Ուսուցիչները 14-ամյա տղային շատ դրական են որակավորել՝ ասելով, որ նա բոլորի սիրելին էր, շատ լավ էր սովորում, զբաղվում էր սպորտով:
Ոստիկանությունը դեպքի առթիվ քրեական գործ է հարուցել, ականատես աշակերտների հետ աշխատում են հոգեբանները: