19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ադրբեջանը ՄԻԵԴ-ում ընդդեմ Հայաստանի ծավալուն բողոք է ներկայացրել, որով Հայաստանից մի շարք խախտումների համար փոխհատուցում է պահանջում

 Ադրբեջանը ՄԻԵԴ-ում ընդդեմ Հայաստանի ծավալուն բողոք է ներկայացրել, որով Հայաստանից մի շարք խախտումների համար փոխհատուցում է պահանջում։ Մասնավորապես՝ ադրբեջանական կողմը պնդում է, որ «Հայաստանի կողմից 30 տարվա օկուպացիայի արդյունքում» խախտվել են իր հազարավոր քաղաքացիների կյանքի, սեփականության, ազատ տեղաշարժի, հավատի և բազմաթիվ այլ իրավունքներ։ Դիմումում ներառված է նաև Ադրբեջանի պահանջներն ուղղված հայկական կողմին, որոնք վերաբերում են սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմական գործողությունների ողջ ընթացքին։ Ադրբեջանը չի շրջանցել նաև 2020 թվականի հուլիսյան սահմանային դեպքերը՝ այս մասով իր պահանջները ևս ներառելով սույն դիմումի մեջ։

Ադրբեջանի դիմումում ընդգծվում է նաև, որ Հայաստանը հսկայական քանակությամբ «անօրինական ականապատումներ է արել, հողին է հավասարեցրել ադրբեջանական քաղաքներն ու գյուղերն, ինչպես նաև անօրինական զինված միավորումներ է տեղակայել»։ ՄԻԵԴ ներկայացրած դիմումով Ադրբեջանը Հայաստանից պահանջում է ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները թույլ տված խախտումները վերացնելու համար։ Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին հայտնվել, որ Ադրբեջանը պատրաստվում է Հայաստանից 50 մլրդ դոլար փոխհատուցում պահանջել։ Ադրբեջանից հայտարարություններ էին հնչել նաև Զանգեզուրը՝ որպես փոխհատուցում տալու մասին։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ