17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Եթե Գուրգեն Արսենյան-Գևորգ Գորգիսյան երեկվա բանավեճի պես են պատրաստվելու արտահերթին, ուրեմն վայն եկել է տարել «Լուսավոր Հայաստանին». Հայկ Մամիջանյան

«Հանրապետական» կուսակցության Երիտասարդական կառույցի ղեկավար Հայկ Մամիջանյանը վստահեցնում է՝ Նիկոլ Փաշինյանն այլևս Հայաստանում իշխանություն չունի, հետևաբար՝ չի՛ կարող մտածել արտահերթ ընտություններ անցկացնելու մասին, էլ ուր մնաց, թե՝ քարոզարշավ իրականացնելու, որովհետև անգամ Սյունիք չի կարողանում գնալ։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով երկրի ներքաղաքական կյանքում տեղի ունեցող զարգացումներին և իշխանությունների՝ ամեն գնով արտահերթ ընտրություններ անցկացնելու ցանկությանը, ասաց Հայկ Մամիջանյանը՝ նշելով.

«Մի շատ լավ լակմուսի թուղթ ունեմ՝ այն քաղաքական ուժը, որը հիմա կամ առաջիկա ժամանակահատվածում չի հայտարարում, որ Փաշինյանի կազմակերպած արտահերթ ընտրություններին չի մասնակցելու, այս կամ այն կերպ ստում են։ Նիկոլի պատգամավորներն այսօր խնդիր ունեն տանից դուրս գալու և մարդկանց աչքերի մեջ նայելու։ Այս Ազգային ժողովի պատգամավորները պետք է ընկալեն հետևյալը՝ Նիկոլը եթե անգամ գնա արտահերթի, այս խմբակցության հետ չի՛ գնալու, որովհետև դա հավասար է ինքնասպանության, հետևաբար՝ ո՞րն է ավելի լավ՝ դավաճանի պիտակը պահել մինչև վերջ՝ հետո չհայտնվել խորհրդարանո՞ւմ, թե՞ այդ լափած պարգևավճարների դիմաց գոնե մի գործ անել՝ իշխանությունը հեռացնել Նիկոլ Փաշինյանից, որովհետև Փաշինյանն իշխանություն չունի»,- ասաց Հայկ Մամիջանյանը։

Ըստ նրա՝ արտահերթ ընտրությունների մասին խոսելը Փաշինյանի վերջին փրկօղակն է, որովհետև մահու չափ վախենում է հրաժարական տալուց։

«Չեմ զարմանա, որ անգամ ֆեյսբուքյան գրառում անի ու որոշի՝ ով սրտիկում է գրածը՝ իր կողմնակիցն է»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ այս իշխանությունը ոչ թե աջակիցների ճշգրտման կարիք ունի, այլ հայ կոչվելու խնդիր ունի, ուստի ընդդիմությունն անում է հնարավորը, որ արդեն դասագրքային դավաճան համարվող Փաշինյանը հեռանա։

«Այն փաստը, որ պատգամավորների մեջ կան զգալի թվով մարդիկ, որոնք տատանվում են, դա ընդդիմության արածների արդյունքն է։ Ամեն ինչ արվում է նրա համար, որ մթնոլորտը տանի իշխանափոխության, և մեր կողմից կատարվող քայլերը մոտեցնում են այդ իշխանափոխությունը»,- ասաց Մամիջանյանը։

Դիտարկմանը՝այդ դեպքում ինչպե՞ս հասկանալ խորհրդարանական ընդդիմության քննադատությունն արտախորհրդարանական ուժերի՝ այդ թվում՝ Հանրապետական կուսակցության որդեգրած պայքարի մեթոդների վերաբերյալ, քանի որ հենց այդ գործիքներն են համարում պատճառը, որ «Իմ քայլը» այսօր շատ ավելի կուռ է, Հայկ Մամիջանյանը պատասխանեց.

«Գևորգ Գորգիսյանն այս եթերում ասաց, որ դավաճանի թեզը սխալ թեզ է։ Ես ուզում եմ հասկանալ, թե ո՞ւր է տանում «Լուսավոր Հայաստանը» քաղաքական դիսկուրսը։ Կամ, երբ ասում է, որ Փաշինյանը բոլորին խաբեց, ապա պետք է ասեմ, որ Փաշինյանն իրենց խաբեց, բայց ոչ մեզ։ Օրինակ, երբ Փաշինյանը խոսեց ձախողված պետության մասին, Էդմոն Մարուքյանը գնաց Կառավարության գաղտնի բաժին, դուրս եկավ և ասաց՝ այո, դա այդպես է։ Կամ՝ հոկտեմբերի 2-ին, երբ գործադիրի ղեկավարը ճնշում էր գործադրում օրենսդիրի վրա, այն ժամանակ լավ էլ սելֆիներ էին անում, ու ամեն ինչ նորմալ էր, հետևաբար՝ թող որևէ մեկը որևէ դաշտից՝ ընդդիմադիր թե դիմադիր, թող մտքներով չանցկացնի, որ հետպատերազմական իրավիճակը քաղաքական համաներում է, և ներկայացնեն, թե կա Փաշինյան, որի դեմ իրենք մանկուց պայքարել են։ Չէ՛, տղերք, մենք լավ հիշում ենք, թե դուք ինչ երջանիկ և ռոմանտիկ հարաբերություններ ունեիք, թե ինչ լավ կոալիցիոն գործընկերներ էիք Փաշինյանի հետ, հարգելի «Լուսավոր Հայաստան», հետևաբար՝ այդ քաղաքական համաներումը չի՛ լինելու»,- ասաց Հայկ Մամիջանյանը։

Խոսելով Էդմոն Մարուքյանի՝ արտահերթ խորհրդարանական ընտրություն անցկացնելու պատրաստակամության մասին, Հայկ Մամիջանյանը նկատեց, որ այստեղ առկա են մի շարք խնդիրներ՝ կապված նախ այն փաստի հետ, որ Մարուքյանը գործադիրում աշխատելու փորձ չունի և այս առումով գործադիրում աշխատելու փորձով անհամեմատելի է ընդդիմության միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի հետ։

Ըստ Մամիջանյանի՝ հաջորդը մտահոգում է ակտիվ քաղաքականությամբ զբաղվող կուսակցության ղեկավարի կազմակերպած ընտրության անաչառությունը, ուստի այս հարցում ևս Վազգեն Մանուկյանն ունի առավելություն, որովհետև ստանձնել է պարտավորություն՝ մեկ տարի անց արտահերթ ընտություններ անձամբ չանցկացնելու և որևէ կերպ դրանց չմասնակցելու վերաբերյալ։

«Որպեսզի հասկանանք, թե որ քաղաքական գործիչն է իրական օրակարգ տանում, որը՝ գիտակցաբար կամ անգիտակցաբար ջուր լցնում Փաշինյանի ջրաղացին, դրա համար կա մի պարզ լակմուսի թուղթ. այն քաղաքական ուժը, որը դիտարկում կամ համարում է, որ նորմալ է Փաշինյանի օրակարգով գնալ արտահերթ ընտրությունների, կեղծ օրակարգի է գնում, որովհետև դրան գնալու են Գուրգեն Արսենյանը, Արամ Զավենի Սարգսյանը։ Հավաքվելու են մի 10-15 հոգի և ուրախ գնան արտահերթի։ Իսկ եթե արտահերթ ընտրություններին «Լուսավոր Հայաստանը» պատրաստվելու է այնպես, ինչպես պատրաստվել էր Գուրգեն Արսենյան-Գևորգ Գորգիսյան երեկվա բանավեճին, ապա վայն եկել է տարել «Լուսավոր Հայաստան»-ին էլ, նրա ձայներն էլ»,- ասաց նա։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ