26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հունվարի 13-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է մեր Տեր Հիսուս Քրիստոսի անվանակոչության տոնը

Հունվարի 13-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Մեր Տեր Հիսուս Քրիստոսի անվանակոչության տոնը` ծննդյան 8-րդ օրը Հիսուս, ինչպես նորածին ամեն մի արու զավակ անվանակոչվեց:
Այդ մասին վկայում է Ղուկաս ավետարանիչը.
 
«Եւ երբ ութ օրերը լրացան, եւ նա թլփատվեց, նրա անունը Հիսուս դրվեց, ինչպես հրեշտակի կողմից կոչվել էր, երբ դեռ չէր հղացվել մոր որովայնում…»
Հիսուս նշանակում է Փրկիչ:
 
Գաբրիել հրեշտակը, Աստվածամորն ավետելով Աստծո Որդու ծննդյան մասին, նշում է, որ մանկան անունը Հիսուս կդնեք:
Այս մասին կրկին վկայում է նույն ավետարանիչը.
«Եւ ահա դու կհղիանաս եւ կծնես մի որդի եւ նրա անունը Հիսուս կդնես…»
Հիսուս անվանը զուգահեռ Փրկչին տրվում է նաեւ Քրիստոս անունը:
Այն հունարեն բառ է, որ նշանակում է Օծյալ եւ համապատասխանում է եբրայերենի Մեսիային:
Փրկչի անվանակոչության տոնին հայոց բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ, իսկ նախորդ օրը երեկոյան ժամերգության ավարտին կատարվում է նախատոնակի արարողություն։
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ